Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 25–ին ընդունել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին, տեղեկացնում է ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
ԼՂՀ վարչապետը ողջունել է նորանշանակ նախարարի այցն Արցախ և, շնորհավորելով նրան պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ իր գործունեության մեջ:
ԼՂՀ կառավարության ղեկավարի խոսքով՝ սպորտի նկատմամբ վերաբերմունքն Արցախում յուրահատուկ բնույթ է կրում, քանի որ, բացի առողջ ապրելակերպի խթանումից, Արցախի համար այն նաև կարևոր միջոց է աշխարհին ներկայանալու: Ա. Հարությունյանը նշել է, որ թեև հանրապետությունը զգալի ձեռքբերումներ ունի սպորտի բնագավառում, այնուամենայնիվ, անելիքներ շատ կան, և նոր մարզիկների հայտնաբերման առումով Արցախում չբացահայտված ներուժը մեծ է:
«Լինելով փոքր հանրապետություն՝ տարբեր մարզաձևերից ունենք աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ և առաջնակարգ մրցանակային տեղեր գրաված բազմաթիվ մարզիկներ: Նրանց գերազանց ելույթները ոչ միայն բարձր են պահում հայկական սպորտի պատիվը, այլև միջազգային հանրության շրջանում ավելի ճանաչելի են դարձնում Արցախը»,- ասել է ԼՂՀ վարչապետը և հավելել, որ Արցախում հատկապես օլիմպիական մարզաձևերի մարզիչների լուրջ խնդիր կա, և նախարարի ուշադրությունն է հրավիրել՝ այդ ուղղությամբ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Ա. Հարությունյանը անդրադարձել է նաև երիտասարդության խնդիրներին և առաջարկել Հ. Ռոստոմյանին այդ բնագավառում ևս ակտիվորեն համագործակցել:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար և նշել, որ ոլորտում ունեցած իր երկարատև աշխատանքային փորձը հնարավորություն է ընձեռել լավ ծանոթ լինել Արցախի սպորտի և երիտասարդության բնագավառների հիմնախնդիրներին: Նա հավաստիացրել է, որ քննարկված հարցերի շուրջ առաջիկայում գործնական քայլեր կլինեն:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք:
09:35
09:16
09:01
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:35
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45