Մեր Սահմանդրությամբ էապես բարձրանում է կուսակցությունների դերը հասարակական, քաղաքական կյանքում, այսուհետ ինքնաբերաբար անհետանալու են մարդ կուսակցությունները կամ ակումբ կուսակցությունները: Այս մասին ՀՀԿ համագումարին իր խոսքում ասաց ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Քաղաքական կուսակցությունների հիմնական ձևավորող և շարժիչ ուժը պետք է լինեն գաղափարակից համախոհները, այս նոր պայմաններում քաղաքական դաշտի բյուրեղացումն անխուսափելի է: Դա առաջին հերթին արտահայտվելու է կառավարվող և ընդդիմադիր բևեռների ավելի հստակ տարանջատմամբ, նաև անխուսափելի են դառնում քաղաքական միավորների խոշորացումը»,-ասաց նա և նշեց, որ ՀՀ-ն հատուկ առաքելություն պետք է ստանձնի այս անցումային շրջանում:
Անդրադառնալով նոր կառավարությանը՝ նախագահը ևս մեկ անգամ վարչապետին և նոր կառավարության նոր անդամներին հայտնեց կուսակցության անվերապահ աջակցությունը: «Վստահ եմ, որ պարոն Կարապետյանի խանդավառ ոճն ու կառավարիչի տաղանդը լիովին կբացահայտվեն այս պաշտոնում և նոր ոգևորություն կբերեն թիմի անդամներին»,-ասաց նա:
Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ այսօր Հայաստանի համայնքների շուրջ 70 տոկոսում ընտրողների վստահության քվեն վայելում է հենց Հանրապետականը, սա էապես խոսուն ցուցանիշ է, որը շատ բան է ասում: «Այո մեզ անհրաժեշտ է մեր վստահության քվեն, բայց ոչ ամեն գնով, մենք քվե ենք հայցում մեր ժողովրդից աշխատանքի, վստահության դիմաց և ամեն ինչ անելու ենք, որ այդ քվեինն արժանանանք արդար և ազնվի ընտրական գործընթացի արդյունքում»,-ասաց նա:
Նա նշեց, որ արդեն շատ լուրջ ջանքեր են ներդրել, որ պատմական համաձայնության գան ընդդիմության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ ընտրական գործընթացների կազմակերպման շուրջ: Նա վստահեցրեց, որ իրենց մեր առաջնահերթ խնդիրներն է կազմակերպել և անցկացնել անբիծ ընտրություններ
«Հանրապետականը գալիք խորհրդարանական ընտրություններին ներկայանալու է հասարակության մեջ լայն հեղինակություն վայելող և վստահություն ներշնչող անհատների և բաց քաղաքական դաշտում բոլորի հետ հավասար պայմաններում մրցել և գաղափարներով հաղթել կարողացող գործիչների կուռ թիմով, գրագետ համադրությամբ: Մենք մեր ծրագրերով, նոր նախաձեռնություններով և թարմացվող գործելաոճով փորձելու ենք պահպանել և ավելացնել մեր կուսակցության դերակատարումը նաև Սահմանադրության բարեփոխումներով պայմանավորված նոր քաղաքական միջավայրում: Գալիք ընտրություններում վստահության քվեն ստանալու պարագայում մեր կառավարությունը կրկին կգլխավորի Կարեն Կարապետյանը՝ շարունակելով իրագործել արդեն իսկ նախանշված ծրագիր»,-ասաց նա:
Նախագահը նշեց, որ Կառավարության և մեր բոլորի ուշադրության թիվ մեկ առարկան տնտեսությունն է և Հայաստանի տնտեսության իմունիտետը շատ է փոխվել այս տարիների ընթացքում: «Ուժեղ Հայաստան, ահա մեր ազգային գաղափարը, որը կարող ենք նաև անվանել ազգային երազանք կամ նպատակը: Համոզված եմ, որ սա այն գաղափարն է, որը կմիավորի մեր բոլոր քաղաքացիներին և համայն հայությանը: Մեր երկրում հասարակական համաձայնությունը պետք է կառուցվի հենց այս գաղափարի շուրջ, այն պետք է դառնա նոր պայման, համաշխարհային նոր բանաձև՝ բոլորի համար»,-ասաց նա և նշեց, որ այսօր բաց են համագործակցությունների համար:
«Ադրբեջանի և Թուրքիայի կողմից վարվող քաղաքականությունը մեզ այլընտրանք չի թողնում, մենք այլ ընտրություն չունենք, քան գերազանցության ձգտելը: Մենք մեզ ոչ մեկից առավել չենք համարում, սակայն վստահ ենք, որ մեկ, երկու կետով առավելություն ուեննալով մեր մրցակիցների հանդեպ չենք կարողանա արդյունավետորեն զարգանալ, մենք պետք է դառնանք անգերազանցելի այն բնագավառներում, որտեղ մեր աճի հնարավորությունները կախված չեն լինելու մեր անբարյացկամ հարևանների քաղաքականությունից»,-ասաց նա:
ՀՀ Նախագահը մի շարք ոլորտներ նշեց, որտեղ մեր առավելությունները մեր մրցակիցների հանդեպ պետք է լինեն ոչ թե հարաբերական այլ բացարձակ, մենք պետք է իսկապես մրցունակ լինենք ողջ տարածաշրջանի մակարդակով և հայկականը պետք է լինի լավագույնի հոմանիշ:
10:13
09:52
09:35
09:16
09:01
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33