Հարավային Կորեայի գործող նախագահ Պակ Կին Խենի դեմ երթին Սեուլում նոյեմբերի 26-ին կարող է ռեկորդային քանակության մարդ մասնակցել, ըստ երթի կազմակերպիչների՝ մոտ 1․5 մլն մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Շաբաթօրյա բողոքի ակցիան արդեն թվով հինգերորդն է։ Դրան մասնակցելու են Հարավային Կորեայի երեք ընդդիմադիր կուսակցությունների, նաեւ ավելի քան 1․5 հազար հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Սակայն այս անգամ ցուցարարներին առաջին անգամ են թույլատրելու մոտենալ նախագահական նստավայրին 200 մետր հեռավորության վրա, ինչն էլ իր հերթին առաջացնում է իրավապահների անհանգստությունը։ Անվտանգություն ապահովելու համար երկրի ոստիկանությունը ներգրավելու է մոտ 25 հազար աշխատակիցների։
Հարավային Կորեայի նախագահի շուրջ քաղաքական սկանդալը բորբոքվել էր այն բանից հետո, երբ Պակ ԿԻն Խեն հրապարակավ ներողություն է խնդրել նախագահական ելույթների տասնյակ տեքստերի «արտահոսքի» համար, մինչեւ ընթերցումն այդ տեքստերը հայտնվել էին Ցոյ Սուն Սիլի՝ նախագահի մտերիմ ընկերուհու տրամադրության տակ։ Բացի դրանից կասկածում են, որ Ցոլ Սուն Սիլն, օգտագործելով իր լծակները, ստիպել է, որ բիզնես կորպորացիաները 70 մլն դոլար փոխանցեն իր հսկողության տակ գտնվող հիմնադրամներին։ Կասկածներ կան, որ այդ գումարները յուրացնելով ՝ Սուն Սիլը արտասահմանում անշարժ գույք է գնել ու վճարել իր դստեր ուսման վարձը երկրի ամենահեղինակավոր բուհերից մեկում։
Ցոյ Սուն Սիլը Հարավային Կորեայում ոչ մի պաշտոն չի զբաղեցնում։ Նա Ցոյ Տխե Մինի, Պակ Կին Խեի ուսուցչի դուստրն է, ու նախագահի նախկին քարտուղար Սոն Յոե Խվեի նախկին կինը։ Ցոյ Սուն Սիլին կալանավորել են, նրան ու նախագահի աշխատակազմի եւս երկու աշխատակիցների մեղադրանք են առաջադրել ծառայողական լիազորությունների չարաշահման ու կոռուպցիայի մեջ։
Դատախազությունը նաեւ խուզարկություն է իրականացրել նախագահ Պակ ԿԻն Խեի նստավայրում, եւ ծանուցագիր ուղարկել նրան, պահանջելով ներկայանալ զրույցի ՝ սկանդալի հետ կապված գործով։
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55