Դեկտեմբեր-փետրվար ամիսներին ունենալու ենք կլիմայական վայրիվերումներով ձմեռ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Մեր հանրապետության տարածքն այդ երեք ամիսներին էլ շատ հաճախ ենթարկվելու է հիմնականում Սկանդինավիայի կողմից ներթափանցող արկրտիկական ցուրտ օդային հոսանքների ազդեցությանը, որոնք կառաջացնեն օդի ջերմաստիճանի լուրջ նվազումներ, ձյան առատ տեղումներ առանձին օրերին բուք, և այլն, և այլն, այսինքն՝ կհատաստվեն բավականին սառնամանիքային եղանակներ:
Շատ հաճախ կենթարկվենք նաև մերձավոր արևելքից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցությանը, որի արդյունքում այդ օրերին էլ կնկատվի օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում: Այսինքն՝ այս ձմռան ընթացքում կունենանք և շատ սառնամանիքային օրեր, ձյան առատ տեղումներ, և շատ տաք օրեր:
Կունենանք օրեր, երբ օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր կլինի 7-10 աստիճանով և կունենանք օրեր, երբ կլիմայական նորմայից բարձր կլինի 7-10 աստիճանով:
Առանձին օրերին կրկին Արարատյան դաշտում չի բացառվում սառը օդի լճացում, մառախուղներ: Բոլոր երեք ամիսներին էլ տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելին»,- ասաց Գագիկ Սուրենյանը՝ նշելով, որ սպասվում է ձնառատ ձմեռ, բայց քանի որ հաճախ ենթարկվելու ենք արևադարձային օդային հոսքների ազդեցությանը, ձմռան ընթացքում կլինեն օրեր, երբ հանրապետության հոտվային շրջաններում, Երևանում, Արարատյան դաշտում և մյուս ցածրադիր գոտիներում կլինեն նույնիսկ անձրևներ:
«Շիրակում , Գեղարքունիքում, Արագածոտնի, Վայոց Ձորի և Կոտայքի լեռնային գոտիներում, Լոռիում այն օրերին, երբ կլինեն արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժումներ, օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի մինչև մինուս 25-30 աստիճան, իսկ արևադարձային տաք օդային զանգվածների ներթափանցման դեպքում առանձին ժամանակահատվածներ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի 5-9 աստիճանի:
Տավուշի, Սյունիքի, Արցախի ցածրադիր գոտիներում արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժման դեպքում գիշերային ժամերին առանձին ժամանակահատվածներում ջերմաստիճանը կհասնի մինուս 10-15-ի, իսկ տաք օդային զանգվածների ներխուժման դեպքում ցերեկային ժամերին՝ մինչև 12-17 աստիճանի: Տավուշի, Սյունիքի, Արցախի լեռնային գոտիներում ցուրտ օդի ներխուժման դեպքում գիշերային ժամերի ջերմաստիճանը կհասնի մինչև մինուս 17-22 աստիճանի, իսկ ցերեկային ժամերին տաք օդի ալիքների ներթափանցման դեպքում՝ 10-13 աստիճանի:
Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Վայոց Ձորի և Կոտայքի նախալեռնային գոտիներում արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժման դեպքում գիշերային ժամերին կլինեն ժամանակահատվածներ, երբ ջերմաստիճանը կհասնի մինուս 18-23 աստիճանի, իսկ տաք օդային ալիքների դեպքում ցերեկային ժամերին մենք կունենանք մինչև 10-15 աստիճան տաքություն: Մայրաքաղաքում արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժման դեպքում գիշերային ժամերին կլինի ժամանակահատված, ջերմաստիճանը կհասնի մինուս 19-24 աստիճանի, իսկ տաք օդի ալիքների դեպքում 12-15 աստիճանի»,- ասաց Գագիկ Սուրենյանը՝ առանձնացնելով ծայրահեղ ցածր և ծայրահեղ բարձր ջերմաստիճանները, որոնք կանխատեսվում են ձմռան ընթացքում:
Գագիկ Սուրենյանն ասաց, որ եթե ընդհանուր գնահատենք և միջինացնենք այդ ցուրտ և տաք ժամանակատվածները, ամսական միջին ջերմաստիճաններն այս ձմռան ընթացքում կլինեն նորմայի սահմաններում. «Այսինքն՝ ասել, որ մենք սպասում ենք ծայրահեղ ցուրտ կամ ծայրահեղ տաք ձմեռ, սխալ կլինի»:
Նա նշեց, որ ցուրտ օրերի համար գյուղատնտեսներին խորհուրդ են տալիս հատկապես Արարատյան դաշում այգեթաղ կատարել՝ ցրտահարումներից խուսափելու համար:
18:46
18:02
17:56
17:44
17:21
17:03
16:44
16:19
16:03
15:46
15:35
15:34
15:19
15:16
14:55
14:41
14:27
14:22
14:05
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01