Երբ խոսում ենք ոճի խորհրդանիշների մասին, սովորաբար առաջինը հիշում ենք Մերիլին Մոնրոյին, Ժաքլին Քենեդիին, Օդրի Հեփբերնին, Գրեյս Քելիին և այլոց: Հենց նրանք են կանացի գեղեցկության մարմնավորումը, որն այժմեական է նաև այսօր:
Ռուսական adme.ru կայքն առանձնացրել է մեր օրերում ապրող հայտնի կանանց, որոնք իրավամբ կարող են հավակնել 21-րդ դարի ոճի խորհրդանիշների կոչմանը:
Բլեյք Լայվլի
Նրա կոկիկ և գեղեցիկ հարդարված «ալիքները» ստիպում են նմանեցնել նրան Հին Հոլիվուդի դիվայի: Դրան աստղը գումարում է նաև կատարյալ մինիմալիստական կերպարային հագուստներ։ Նա խոստովանել է, որ չունի ոճաբան և հագնվում է՝ իր բնազդին հետևելով:
Սառա Ջեսիկա Փարքեր
Իր դասական հագուստները Փարքերը կարողանում է հաջողությամբ համադրել ամենատարբեր յուրօրինակ աքսեսուարների հետ. կլինի դա պայուսակ, գլխարկ, թե շալ: Նրա կարծիքով՝ դրանք հագուստից պակաս կարևոր չեն:
Աննա Վինտուր
Վինտուրի հիմնական այցեքարտը համարվում են երբեք չփոփոխվող սանրվածքն ու արևային մեծ ակնոցները:
Օլիվիա Պալերմո
Օլիվիան այն քչերից է, որոնք կարողանում են որսալ ժամանակակից միտումներն ու գրագետ համադրել ամենատարբեր գույներն ու պրինտերը՝ ստեղծելով յուրահատուկ կերպարներ:

Վիկտորիա Բեքհեմ
Ակնոցներ, մինչև ծնկները ձգվող կիպ կիսաշրջազգեստ, աչքերի մուգ դիմահարդարում և դեմքի մշտական սառն արտահայտություն. սրանք են Վիկտորիա Բեքհեմի հիմնական այցեքարտը համարվող առանձնահատկությունները:
Դիտա ֆոն Թիզ
Հագուստի հարցում նա իր նախապատվությունը տալիս է բացառապես շրջազգեստներին և կիսաշրջազգեստներին, որոնք հիմնականում լինում են ռետրո ոճի մեջ: Դրան են գումարվում նաև սև վարսերը, ալ կարմիր շրթներկն ու աչքերի սև դիմահարդարումը, և ահա, սեքսուալ կերպարը պատրաստ է:
Ռենատա Լիտվինովա
Նրա ոճը երբեմն անվանում են բոհեմային: Դիմահարդարման հարցում նա շեշտը դնում է շուրթերի և աչքերի վրա, իսկ մազերը հարդարում է՝ թեթևակի ալիքներ հաղորդելով դրանց: Աշնանը նա իր գեղեցիկ վարսերը երբեմն թաքցնում է շալերի, իսկ ձմռանը՝ նորաձև մորթե գլխարկների տակ:
Քեյթ Միդլթոն
Հագուստի հարցում Քեյթը հավատարիմ է մնում իսկական ազնվական կնոջ կերպարի կանոններին. ծնկներից մի փոքր վերև շրջազգեստներ, առավելագույնս քիչ աքսեսուարներ և փոքրիկ գլխարկներ, որոնք նորաձև դարձան հենց նրա շնորհիվ:
Մոնիկա Բելուչի
Ընդունված կարծիքի համաձայն՝ Մոնիկա Բելուչիի այցեքարտն են համարվում երեկոյան երկար զգեստը, ալիքաձև սև վարսերն ու չափավոր դիմահարդարումը, ինչպես նաև՝ նրա հայտնի առեղծվածային ժպիտը:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55