Նոյեմբերի 21-ից 24-ը Վիեննայում կայացել են ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO-ՄԱԱԶԿ) 50-ամյակին նվիրված միջոցառումները, ինչպես նաև Արդյունաբերական զարգացման խորհրդի 44-րդ նստաշրջանը, որոնց մասնակցել է ՀՀ պատվիրակությունը՝ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանի գլխավորությամբ, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Արդյունաբերական զարգացման կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ Տաիզո Նիշիկավայի, Ծրագրերի իրականացման և տեխնիկական համագործակցության գծով տնօրեն Ֆիլիպ Շոլտեսի, կազմակերպության այլ ստորաբաժանումների ղեկավարների հետ, որոնց հետ քննարկվել են Հայաստանում ներկայումս իրականացվող ծրագրերի ընթացքը և հետագա համագործակցության ընդլայնման հեռանկարները:
Հանդիպումների ընթացքում հայկական կողմը կարևորել է կազմակերպության հետ համագործակցության խորացման հարցում Հայաստանի շահագրգռվածությունը: Իրենց հերթին՝ ՄԱԿ Արդյունաբերական զարգացման կազմակերպության ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել արդյունաբերական, բնապահպանական և այլ ծրագրերի բարեհաջող իրականացմամբ և ՀՀ իշխանությունների կողմից ցուցաբերվող տևական աջակցության կապակցությամբ:
50-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակներում նոյեմբերի 22-ին անցկացվել է «Ստեղծագործական շոու. հին ավանդույթների նոր պատմություններ» խորագրով միջոցառումը, որին ներկայացվել է ՄԱԱԶԿ «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրի տեխնիկական աջակցությամբ և 8 հայկական կազմակերպությունների համատեղ ուժերով ստեղծած «5900BC» ապրանքանիշի նոր հավաքածուն:
Հայաստանում իրականացված ծրագիրն ընտրվել էր բազմաթիվ այլ ծրագրերից՝ որպես օրինակելի և լավագույնս հաջողված ծրագրերից մեկը:
Միջոցառմանը ելույթ են ունեցել ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ռոբերտ Հարությունը և Ավստրիայում ՀՀ դեսպան, Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը:
Բանախոսներն իրենց ելույթներում շնորհավորել են ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպությանը (UNIDO) 50-ամյակի կապակցությամբ, շնորհակալություն են հայտնել ՌԴ կառավարությանը՝ ծրագրին ֆինասական աջակցություն ցուցաբերելու և ՄԱԿ-ի Արդյունաբերական կազմակերպությանը՝ ծրագիրն իրականացնելու համար:
Միջոցառումների մշակութային հատվածում Հայաստանը ներկայացնող հայտնի դաշնակահարուհի Նարե Աղրամանյանը հանդես է եկել Արամ Խաչատուրյանի, Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի և Վիգ Ցարթմանի ստեղծագործությունների կատարումներով:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55