ԱՄՆ պետդեպը դատապարտել է Թուրքիայում ընդդիմադիր լրագրողների ազատազրկումը։ Այդ մասին ասվում է ԱՄՆ պետդեպի մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբիի հաղորդագրության մեջ։
«ԱՄՆ-ն անհանգստացած է թուրքական ընդդիմադիր Cumhuriyet թերթի գլխավոր խմբագրի և Անկարայում պարբերականի բյուրոյի ղեկավար Էրդեմ Գյուլի ազատազրկման առնչությամբ, որոնք մեղավոր են ճանաչվել իրենց լրագրողական գործունեության ընթացքում պետական գաղտնիքներ բացահայտելու համար»,- հայտարարել են Պետդեպում:
Մեղադրական դատավճիռների կապակցությամբ ԱՄՆ-ն կոչ է արել թուրքական իշխանություններին աջակցություն ցուցաբերել անկախ և ոչնչով չսահմանափակվող ԶԼՄ-ներին, «ինչը ժողովրդավարական և բաց հասարակության անբաժանելի մասն է կազմում»:
«Լինելով Թուրքիայի բարեկամը և ՆԱՏՕ-ի շրջանակում նրա դաշնակիցը` մենք կոչ ենք անում նրան հետևել սահմանադրական և ԵԱՀԿ-ի շրջանակում ժողովրդավարության ոլորտում ստանձնած պարտավորություններին»,- նշել են գերատեսչությունում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրքական դատարանը Hürriyet թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին և լրագրող Էրդեմ Գյուլին դատապարտել է 5 տարվա ազատազրկման` պետական գաղտնիքներ հրապարակելու համար:
Դյունդարը և Գյուլը ձերբակալվել էին նախորդ տարվա նոյեմբերին` Սիրիայի իսլամիստներին գաղտնի զենք մատակարարելու մասին հոդված հրապարակելու պատճառով: Ըստ հրապարակման՝ զենքի մատակարարումն իրականացրել է թուրքական հետախուզությունը:
Tert.am
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55