Կուբայի հեղափոխության առաջնորդ, երկրի նախկին ղեկավար Ֆիդել Կաստրոյի կրտսեր քույրը՝ Խուանիտան, ով կոմանդանտեի իշխանության գալուց հետո 1964թ. ԱՄՆ է փախել, հայտնել է, որ չի մասնակցելու եղբոր հուղարկավորության արարողությանը:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, լեգենդար հեղափոխականի քույրն այս մասին ասել է Miami Herald-ին տված հարցազրույցում:
«Ուզում եմ հստակեցնել, որ ես երբեք չեմ վերադարձել կղզի և, որ իմ ծրագրերում նման միտք չկա»,- ընդգծել է Խուանիտա Կաստրոն՝ հավելելով, որ հասկանում է այն կուբացիների զգացումները, որոնք ստիպված են եղել 51 տարի ապրել որպես վտարանդի, լքել են հայրենիքն ու այլ երկրներում շարունակել ազատության համար իրենց պայքարը:
Մայամիում բնակվող կինը նկատել է, որ երբևէ չի փոխել իր դիրքորոշումը՝ չնայած, որ ստիպված է եղել հեռանալու համար մեծ գին վճարել:
Խուանիտա Կաստրոն պատմել է, որ, Կուբայից հեռանալով, կորցրել է հարազատների աջակցությունը, մինչդեռ ԱՄՆ-ում ստիպված է եղել բախվել համերկրացիների բացասական վերաբերմունքին՝ Ֆիդելի Կաստրոյի քույրը լինելու պատճառով:
Միևնույն ժամանակ կինը խոստովանել է, որ եղբոր մահվան բոթը ստանալուց հետո մեծ ցավ է ապրել: Նա նաև հույս է հայտնել, որ կոմանդանտեի մահը թույլ կտա կուբացիներին հասնել ազգային համախմբման:
Նշենք, 90-ամյա Կաստրոն մահացել է նոյեմբերի 25-ին: Նրա հուղարկավորությունը կայանալու է դեկտեմբերի 4-ին:
Կաստրոյի մահվան լուրին արձագանքել են գրեթե բոլոր համաշխարհային առաջնորդները՝ այդ թվում նաև ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55