Ս. թ. մայիսի 6-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց «Բարեկամության կամուրջ. Բորիս Կլեմենտև» խորագրով անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված էր Ռուսաստանի նկարիչների միության անդամ, ՌԴ Պետրոս Մեծի անվան գիտությունների և արվեստների ակադեմիայի ակադեմիկոս Բ. Կլեմենտևիստեղծագործական 25 տարիների՝ ավելի քան 60 գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ՝ կավճամատիտ, մատիտանկար, ինչպես նաև նկարչի անձնական արխիվում պահվող գծապատկերների ալբոմներ ու հուշաձեռագրային նյութեր: Ներկայացվող հավաքածուն բացահայտում է արվեստագետի որոնումների իրական էվոլյուցիան և ստեղծագործության դինամիկան:
Բորիս Կլեմենտևի` ժանրաթեմատիկ լայն ընդգրկմամբ ու տեխնիկական կատարողական ձևամիջոցներով հարուստ ստեղծագործությունը ներառում է հարյուրավոր գեղանկար կտավներ, փոքրադիր էտյուդներ, ջրանկարներ և գծապատկերներ, կավճամատիտով արված գրաֆիկական թերթեր, մոնումենտալ գեղանկարչության և ինտերիերի ձևավորման նմուշներ:
Ռուսաստանի գեղանկարչության, քանդակագործության, ճարտարապետության ակադեմիայում՝ ռուս նշանավոր արվեստագետներին աշակերտած, ժամանակի առաջատար գաղափարներին, գեղանկարչական տարբեր դպրոցներին և ուղղություններին, համաշխարհային կերպարվեստի գլուխգործոցներին քաջածանոթ նկարիչն այսօր ունի իր սեփական ստեղծագործական ոճն ու բնութագիծը: Գիտակցաբար ընտրելով իրեն հոգեհարազատ ռեալիստական արվեստի ուղին՝ նա յուրովի ընկալում ու իր արվեստում համադրում է ռուսական ռեալիզմի սկբունքներն ու արևմտաեվրոպական իմպրեսիոնիզմի նվաճումները, 19-րդ դարավերջի ռուսական քնարական դպրոցի ավանդույթներն ու անցյալ դարաշրջանի նորովի մեկնաբանումը: Բ. Կլեմենտևը հայտնի է որպես իմպրեսիոնիստական նուրբ բնապատկերների հեղինակ, ռուսական և եվրոպական ռեալիստական դպրոցի ուղին շարունակող դասական դիմանկարի վարպետ, պատմական նատյուրմորտի գիտակ: Նրա ստեղծագործությանը հատուկ է սյուժեների և թեմաների բազմազանությունն ու հարստությունը: Նկարիչն առանձնակի տեղ է հատկացնում նաև կրոնական թեմատիկային՝ հավատքը համարելով մարդու գոյության ու կեցության հիմք:
Բորիս Կլեմենտևի արդիական մտածողությունն ու կատարման մեթոդը զուգորդվում են ռեալիստական-դիտողական, հայեցական-քնարական եղանակի հետ, ինչի շնորհիվ պատկերումները խորապես ազդում են դիտողի վրա:
Լուսանկարները ներբեռնել այստեղ:
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44