Զբոսաշրջության նպատակով 2016թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանից մեկնել է 903 հազար 541 մարդ. 2015թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 3 %-ով: Այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Զարմինե Զեյթունցյանը:
Նրա խոսքով`ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ արտագնա զբոսաշրջության նպատակով հիմնականում Հայաստանից մեկնում են ծովափնյա երկրներ: «Այդ առումով Վրաստանը մեզ ամենամոտն է և ամենամատչելին է, մուտքի արտոնագիր չի պահանջվում: Կարծում եմ, դրանով է պայմանավորված սեզոնային զբոսաշրջության ավելացումը Վրաստանում: Հայ զբոսաշրջիկները, Վրաստանից բացի, հիմնականում նախընտրում են նաև Հունաստանը, Եգիպտոսը, Իսպանիան»,-ասաց նա:
Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց, որ տարեցտարի հայերի մոտ ավելանում է նաև այնպիսի երկրների նկատմամբ հետաքրքրությունը, որոնք, բացի ծովային հանգստից, առաջարկում են նաև հետաքրքիր համադրությամբ զբոսաշրջային արդյունք` պատմամշակութային և այլն: «Միաժամանակ, այստեղ պետք է հաշվի առնել այն, որ շուկայում աստիճանաբար ավելի նկատելի է դառնում նոր երկրներ ու նոր փորձառություններ փնտրելու միտումը»,-ասաց Զեյթունցյանը:
Հայերը նախընտրում են իրենց հանգիստն անցկացնել նաև Հայաստանի տեսարժան վայրերում: Համաձայն սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության շրջանակներում հաշվառված զբոսաշրջային օպերատորների կողմից ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ներկայացված տեղեկատվությունների` 2015թ. և 2016թ. 1-ին կիսամյակի ընթացքում սոցիալական փաթեթի շրջանակներում զբոսաշրջային փաթեթներ և առանձին հյուրանոցային ծառայություններ իրացվել են հիմնականում դեպի Ծաղկաձոր, Դիլիջան, Սևան, Հանքավան, Աղվերան, Ջերմուկ և Ստեփանավան:
Արմենպրես
23:01
22:56
21:48
21:21
18:25
18:05
17:36
17:13
16:54
16:27
15:23
15:02
14:48
14:35
14:16
13:55
13:49
13:35
13:03
12:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44