Նոյեմբերի 26-ին Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք ճանաչված Գյումրու Հայորդյաց տանը տեղի ունեցավ Հայաստանում 3-րդ TEDxYouth միջոցառումը, որը պաշտոնապես արտոնագրված է միջազգային TED կազմակերպության կողմից և առաջնորդվում է TED-ի` «գաղափարներ, որոնք արժանի են տարածման» սկզբունքով: Միջոցառմանը մասնակցեց ավելի քան 250 դպրոցական և պատանի Հայաստանի տարբեր մարզերից: TEDxYouth@Gyumri միջոցառման խորագիրն է «Երազանքների վերածնունդ»:
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան 17-25 տարեկան 12 բանախոսներ, ովքեր խոսեցին իրենց ամենահամարձակ ու ամենահետաքրքիր գաղափարների մասին: Խոսնակներից Մերին կիսվեց սեփական փորձով՝ պատմելով, թե ինչպես է հաղթահարել հիասթափությունը և նորից առաջ շարժվել: Տաթևիկը խոսեց այն մասին, թե ինչպես տեխնոլոգիաները կարող են ավելի հեշտացնել կրթություն ստանալը: Սաթիկը խոսեց մարդկանց մոռացկոտության, դրա պատճառների և հետևանքների մասին: Ուսուցչուհի Աիդան պատմեց կրթական համակարգի որոշակի նրբությունների մասին, որոնք տեսանելի են միայն մանկավարժների համար:
TEDxYouth@Gyumri միջոցառման գլխավոր գործընկերը Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպությունն է։ Միջոցառմանը աջակցել են Dasaran կրթական ծրագիրը և Գյումրու Հայորդյաց տունը:
«Վորլդ Վիժնն աջակցում է համայնքների երիտասարդների մասնակցությանը TEDx-ին, քանի որ այն մի փորձառություն է, որը կարող է երեխաների և երիտասարդների կյանքում բեկումնային լինել։ TEDx խոսնակները իրենց ձայնը լսելի են դարձնում հասակակիցներին և մեծահասակներին` միջոցառման մասնակիցներին խրախուսելով քայլեր ձեռնարկել և ձգտել դրական փոփոխության»,- ասում է Վորլդ Վիժն Հայաստանի երիտասարդական ծրագրերի ղեկավար Լիանա Սարգսյանը։
«TEDx-ին մասնակցելը ինձ շատ լավ հնարավորություն տվեց բարձր խոսել իմ խնդրի մասին, զարմանալի է, բայց ընդհանրապես չէի հուզվում, բեմն ամբողջովին իմն էր»,-տպավորություններով կիսվեց Սաթիկը:
«TEDx-ի նախապատրաստական փուլին մասնակցելուց առաջ մտքովս չէր անցնի անգամ, որ կկարողանամ ելույթ ունենալ նույնիսկ դասընկերներիս առաջ, իսկ ես դա արեցի այս մեծ բեմից, ոգևորությունս հաղթեց հուզմունքիս»,- ասաց Տաթևիկը, ով Գյումրի է եկել Տավուշի մարզի Չինչին գյուղից:
«Այս միջոցառումը հատկապես սիրեցի նրա համար, որովհետև այստեղ հնչեց իմ միտքը, իմ կարծիքը, ոչ թե նախապես ինչ-որ մեկի պատրաստած խոսքը»,- կիսվեց Մանեն, ում ելույթը ցածր ինքնագնահատականի մասին էր:
Հիշեցնենք, որ TEDxYouth@Gyumri-ն արդեն երրորդ երիտասարդական TEDx-ն է, որ անցկացվում է Երևանից դուրս։ Նախորդ միջոցառումները՝ TEDxYouth@Sisian և TEDxYouth@Stepanavan, տեղի են ունեցել 2014 և 2015 թվականներին։ Հայաստանի մարզերում մինչ այժմ կազմակերպված TEDxYouth միջոցառումները կազմակերպվել են Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության աջակցությամբ։

18:46
18:02
17:56
17:44
17:21
17:03
16:44
16:19
16:03
15:46
15:35
15:34
15:19
15:16
14:55
14:41
14:27
14:22
14:05
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01