Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն այսօր հայտարարել է միգրացիոն ճգնաժամում «բեկումնային պահի» մասին, հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը։
«Թուրքիայի հետ համաձայնագիրը տալիս է իր արդյունքը, իսկ փախստականների թիվը նվազում է»,-ասել է Յունկերը գերմանական լրատվամիջոցներին։
Փախստականների վերաբերյալ Թուրքիայի հետ համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից ի վեր 3 շաբաթվա ընթացքում ժամանող ներգաղթյալների թիվը նվազել է 80 տոկոսով։ Սակայն «տագնապի» ավարտի մասին կարող է հայտարարվել միայն այն դեպքում, երբ ներգաղթյալների թիվը մշտապես ցածր մնա։
Յունկերը նաև քննադատել է մակեդոնա-հունական սահմանին ցանկապատների կառուցումը։
«Ցանկապատները կարող են հետ պահել փախստականներին հետագա առաջխաղացումից, սակայն ոչ մի ցանկապատ կամ ոչ մի պատ այնքան բարձր չէ, որ վախեցնի պատերազմներից ու բռնություններից փախչող մարդկանց՝ Եվրոպա հասնելու համար»,- ասել է Յունկերը։
Մարտի 18-ին կնքված համաձայնագրի համաձայն՝ ապօրինի կերպով ծովային ճանապարհով Հունաստանի ափեր հասած բոլոր ներգաղթյալները պետք է հետ վերադարձվեն Թուրքիա։ Արտաքսված յուրաքանչյուր սիրիացի ներգաղթյալի դիմաց ԵՄ-ն պարտավորվել է օրինական ճանապարհով Թուրքիայից ընդունել մեկ սիրիացու։
Tert.am
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55