Հաշվի առնելով, որ 2016թ. գույքահարկի վճարման վերջնաժամկետ է սահմանված դեկտեմբերի 1-ը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի համաձայն, աշխատակազմի կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ՝ Երևանի քաղաքապետարանի երկու մասնաշենքերում և վարչական շրջանների աշխատակազմերում գործող բանկային կետերի և վճարահաշվարկային կազմակերպությունների աշխատանքը մինչև ժամը 19.30-ը կազմակերպելու ուղղությամբ:
Զեկուցվել է, որ քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է իրավախախտման 9 դեպք: Ինքնակամ շինության քանդման աշխատանքներ իրականացվել են մեկ հասցեում:
ՃՈ հետ համատեղ նախորդ շաբաթ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության արդյունքում կազմվել է 59 արձանագրություն:
Զեկուցվել է նաև, որ շարունակվում է հսկողությունը ավտոկայանատեղի համար ապօրինի գումարների գանձման դեպքերի, ինչպես նաև մայթերում և կամարանցումներում ավտոմեքենաների կայանման դեպքերը բացառելու ուղղությամբ: Հանձնարարվել է շարունակել երթուղիներում շարժակազմերի՝ հատկապես երեկոյան ժամերին անհրաժեշտ խմբաքանակի ապահովման ու քաղաքացիների պատշաճ սպասարկման մշտադիտարկումները:
Չնախատեսված վայրերում կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 54 վարչական արձանագրություն: Մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետ կապված էլ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 4 վարչական արձանագրություն: Հանձնարարվել է շարունակել հսկողությունն ու արդյունքների մասին պարբերաբար զեկուցել:
Խորհրդակցության ընթացքում զեկուցվել է, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում ավարտվել են 2016 թվականի ծրագրով նախատեսված կենտրոնական փողոցների և բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքները, ըստ անհրաժեշտության իրականացվում են փոսալցման և ճաքալցման աշխատանքներ: Հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել տվյալ աշխատանքների ընթացքը:
Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում է չորացած և անկման վտանգ ներկայացնող ծառերի էտը: Շարունակվում են նաև աշխատանքները՝ փողոցները, մայթերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև բակային տարածքները թափված տերևներից մաքրելու, ինչպես նաև կուտակված տերևների այրման հնարավոր դեպքերը բացառելու ուղղությամբ:
Խորհրդակցության ընթացքում աշխատակազմի առողջապահության վարչությանը և 12 վարչական շրջանների համապատասխան բաժիններին հանձնարարվել է սուր շնչառական հիվանդությունների կանխարգելման նպատակով ակտիվացնել կանխարգելիչ միջոցառումները և շարունակել խստացված հսկողությունը՝ ուսումնական հաստատություններ վատառողջ երեխաների հաճախելը բացառելու ուղղությամբ:
10:13
09:52
09:35
09:16
09:01
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33