Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ կառավարությունը քննարկում է ֆոնդային բորսայում պետությանը պատկանող «Վրաստանի երկաթուղիների», ինչպես նաև Վրաստանով ռուսական գազը Հայաստան մատակարարող «Հյուսիս-Հարավ» գազամուղը ղեկավարող «Նավթի և գազի կորպորացիայի» 25 տոկոս բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման հարցը, գրում է civil.ge-ն:
«Մենք զրուցել ենք մի քանի ներդրումային բանկերի հետ բորսայում «Վրաստանի երկաթուղիների» և «Նավթի և գազի կորպորացիայի» բաժնետոմսերի 25 տոկոսը տեղաբաշխելու հարցի շուրջ»,- հայտարարել է նա շաբաթ օրը՝ առանց հստակեցնելու մանրամասները:
«Եթե լինեն համապատասխան շուկայական պայմաններ, մենք կկայացնենք այդ որոշումը, բայց մենք ցանկանում ենք սպասել լավագույն ժամանակահատվածին, և անհրաժեշտ է ասել, որ անցած տարի դրա համար չի եղել լավ ժամանակ»,- նշել է Կվիրիկաշվիլին:
Ըստ նրա՝ այդ հարցը պետք է լուծել շատ զգույշ և ճիշտ:
Նշվում է, որ դա առաջին դեպքը չէ, երբ Վրաստանը դիտարկում է ֆոնդային բորսաներում «Վրաստանի երկաթուղիների», ինչպես նաև պետությանը պատկանող «Նավթի և գազի կորպորացիայի» բաժնետոմսերի տեղաբաշխման հարցը:
Այս ծրագիրը պատրաստվում էր իրականացնել այժմ ընդդիմություն դարձած «Միացյալ ազգային շարժման» կառավարությունը՝ 2011 թվականի աշնանը, ինչպես նաև 2012 թվականի գարնանը, բայց գործընթացը կանգնեցվել է՝ կապիտալի շուկաներում ոչ բարենպաստ իրավիճակի պատճառով: Այդ ժամանակվա իշխանությունները, որոնք հայտարարում էին, որ չեն պատրաստվում վաճառել վերահսկիչ փաթեթը, վերացրել են օրենսդրական պատնեշը և կառավարությանը միջազգային բորսաներում պետական ընկերությունների բաժնետոմսերի անսահմանափակ տեղաբաշխման իրավունք տրամադրել, հավելում է կայքը:
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55