Նոյեմբերի 28-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին և ԻԻՀ նանոտեխնոլոգիաների գլխավոր շտաբի ղեկավար պրոֆեսոր Սայեդ Սարքարի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, հանդիպմանը քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Սայեդ Սարքարը տեսաֆիլմի միջոցով ներկայացրել է Իրանում նանոտեխնոլոգիաների զարգացման բնագավառում կատարված աշխատանքները և Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները:
Տարածաշրջանում որպես այս ոլորտի զարգացման առաջատար դիրք ունեցող երկիր՝ Իրանը, ըստ պրոֆեսոր Սարքարի, պատրաստ է էներգետիկայի, առողջապահության, շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում արդյունավետ փոխգործակցության միջոցով համատեղ ծրագրեր իրականացնել:
Նախարար Արծվիկ Մինասյանը ողջունել է նախաձեռնությունը, նշելով, որ կաջակցեն համապատասխան գերատեսչությունների հետ պայմանավորվածությունների ձեռք բերման հարցում, միաժամանակ, վստահություն հայտնել, որ բնապահպանության նախարարությունը պատրաստակամ է մանրամասնորեն քննարկելու յուրաքանչյուր ծրագիր, որը հնարավորություն կտա բարձր տեխնոլոգիաների արդյունավետ ներդրումը շրջակա միջավայրի պահպանության ոլորտում:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Իրանի հետ անդրսահմանային ջրային ռեսուրսներին առնչվող հարցերին, մասնավորապես, Արաքս գետի աղտոտվածության խնդրին: Նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ Արաքսը հանդիսանում է անդրսահմանային ջրային ռեսուրս հինգ երկրների համար և աղտոտվածության աղբյուրները լիարժեք բացահայտելու նպատակով անհրաժեշտ է համապատասխան ուսումնասիրություններ կատարել բոլոր երկրների տարածքներում: Ավելին, իրանական Արևելյան Ատրպատականի նահանգապետից կա դրական արձագանք այն մասին, որ հայկական կողմը չի աղտոտում Արաքս գետի ջուրը և գետի ձկներից վերցրած նմուշներում ծանր մետաղներ չեն հայտնաբերվել:Կողմերը նշել են Արաքս գետի ջրի աղտոտվածության հայ-իրանական համատեղ մոնիթորիգի աշխատանքները շարունակելու անհրաժեշտությունն ու պատրաստակամությունը, իսկ հանդիպման ավարտին ևս մեկ անգամ վերահաստատել համագործակցության և արդյունավետ փոխգործակցության հանձնառությունը:
16:33
16:25
16:09
15:44
15:15
14:59
14:48
13:49
13:33
13:12
12:06
11:48
11:23
11:05
09:34
09:03
15:25
15:15
15:02
14:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44