Աշխարհի առնվազն 25 ղեկավարներ նոյեմբերի 29-ին կմասնակցեն կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հետ հրաժեշտի արարողությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կուբայի արտաքին գործերի նախարարությունը:
Նրանցից 15-ը Լատինական Ամերիկայի եւ Աֆրիկայի երկրների նախագահներ են, նշում Է El Universal վենեսուելական պորտալը: Հավանա կժամանեն, մասնավորապես, Վենեսուելայի, Բոլիվայի, Էկվադորի, Նիկարագուայի, Կոլումբիայի, Պանամայի եւ Մեքսիկայի նախագահները: Նաեւ ներկա կլինի Իսպանիայի Խուան Կարլոս թագավորը, որը գահն զբաղեցրել Է 1975-2014 թվականներին:
Քաղաքացիական հոգեհանգստի արարողությանը, որը կկայանա Հեղափոխության հրապարակում Խոսե Մարտիի անվան հուշահամալիրում, կմասնակցեն Հարավաֆրիկյան Հանրապետության, Հասարակածային Գվինեայի, Զիմբաբվեի, Նամիբիայի եւ Կաբո Վերդեի նախագահները: Ինչպես սպասվում Է, եվրոպական երկրները բարձրագույն մակարդակով կներկայացնի միայն Հունաստանը, որտեղից գալու Է վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, կարիբյան երկրներից կժամանեն յոթ վարչապետներ:
Կաստրոյի հետ կուբացիների հրաժեշտի արարողությունն սկսվել Է նոյեմբերի 28-ին, կուբայական հեղափոխության առաջնորդի հիշատակը հարգել են հրանոթների 21 համազարկով: Նաեւ արարողության սկսվելուց հետո ամբողջ երկրում խորնարհվել են պետական դրոշները:
Սկսած նոյեմբերի 30-ից հանգուցյալի աճյունը չորս օր Հավանայից կտանեն Սանտյագո դե Կուբա: Մինչեւ դեկտեմբերի 3-ը աճյունը կտանեն երկրի 15 նահանգներից 13-ը, նույն օրը Սանտյագո դե Կուբայի Անտոնիո Մասեոյի հրապարակում պլանավորված Է զանգվածային միջոցառում:
Թաղման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին տեղական ժամանակով 07:00-ին քաղաքի սուրբ Իփիգենիայի գերեզմանատանը, քաղաք, որն անվանում են կուբայական հեղափոխության օրրան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
23:01
22:56
21:48
21:21
18:25
18:05
17:36
17:13
16:54
16:27
15:23
15:02
14:48
14:35
14:16
13:55
13:49
13:35
13:03
12:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44