ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 29-ին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի պատգամավորներ Օմար ալ Արաբին և Ալան Բաքերիին: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալը:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱԺ փոխնախագահը ողջունել է սիրիացի պատգամավորների այցը Հայաստան և նշել, որ հայ-սիրիական բարեկամությունը դարերի պատմություն ունի, որն առավել ամրապնդվել է՝ Սիրիայի կողմից Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ գաղթականներին ապաստանելու և երկրորդ հայրենիք պարգևելու շնորհիվ:
Էդուարդ Շարմազանովը կարևորել է երկու երկրների միջև փոխգործակցությունն ու այդ հարցում առանձնակի տեղ հատկացրել միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը: Նա երախտագիտություն է հայտնել Սիրիայի խորհրդարանին՝ նախորդ տարի Հայոց ցեղասպանության հարցի քննարկմանն ուղղված քայլերի համար:
«Ցեղասպանությունների ժխտումը լի է ոճրագործության կրկնության վտանգով. թուրքական ժխտողականությունն ու անպատժելիությունը ծնեցին նոր, Իսլամական Պետության նման ահաբեկիչների»,-նշել է Էդուարդ Շարմազանովը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Սիրիայում առկա ճգնաժամին. ԱԺ փոխնախագահը սիրիացի ժողովրդին մաղթել է տոկունություն և հույս հայտնել, որ շուտով երկրում կտիրի խաղաղություն և օրինականություն: Էդուարդ Շարմազանովն ընդգծել է Հայաստանի դիրքորոշումը ահաբեկչության դեմ պայքարում և վստահեցրել, որ հայ խորհրդարանականները պատրաստ են միջազգային տարբեր հարթակներում իրենց ձայնը բարձրացնել սիրիական խնդրի խաղաղ կարգավորման համար:
Սիրիայի Ժողովրդական ժողովի պատգամավորներ Օմար ալ Արաբին և Ալան Բաքերին շնորհակալություն են հայտնել ԱԺ փոխնախագահին ջերմ ընդունելության համար և փոխանցել սիրիական իշխանությունների և ժողովրդի երախտագիտությունը հայ ժողովրդին՝ դժվարին պահերին իրենց սատարելու և աջակցության համար: Սիրիացի խորհրդարանականները նույնպես կարևորել են միջխորհրդարանական կապերի սերտացումը և նշել, որ Սիրիայի խորհրդարանի համապատասխան հանձնաժողովներում ընթանում են Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հարցի քննարկումները:
Նրանք ՀՀ ԱԺ փոխնախագահին հրավիրել են պաշտոնական այցով մեկնել Սիրիա:
10:13
09:52
09:35
09:16
09:01
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33