Կիբեռպաշտպանվածության տեսանկյունից մեր երկրում ամենաբարվոք վիճակը բանկային սեկտորի մոտ է: Այս մասին նոյեմբերի 29–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը:
Նրա խոսքով դրա պատճառը Կենտրոնական բանկի կողմից ստանդարտների կիրառումն է, որին ենթարկվում են բոլոր բանկերը:
«Երկրի կիբեռտարածքի հուսալի պաշտպանվածությունը պետք է իրականացվի ապակենտրոնացված կառույցների կողմից, որոնցից յուրաքանչյուրը կապահովի իր ոլորտի անվտանգությունը: Իհարկե, անհրաժեշտ է նաեւ դրանք համակարգող վերահսկող մարմին: Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ գործում են մի քանի հանձնաժողովներ, որոնք աշխատում են Հայաստանի կիբեռանվտանգության ոլորտը բարելավելու վրա: Հուսանք, որ առաջիկայում կձեւավորվի մոտեցում եւ կառույց, որ կհամակարգի ոլորտը»,- ասել է Գրիգոր Սաղյանը:
«Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահի կարծիքով կիբեռհարձակումներից պաշտպանվելու կարեւոր կետերից է ընդհանուր տեղեկատվական գրագիտությունը:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ընկերություններում պարբերաբար անցկացվող տեղեկացվածությանը ուղղված միջոցառումները 80%-ով նվազեցնում են խոցելիությունը:
«Ըստ Կասպերսկու լաբորոտորիայի ամեն օր 319 000 նոր վիրուս է ի հայտ գալիս, որոնք տարբեր կարգավորումների միջոցով կարելի է ձեւափոխել՝ ստանալով անհրաժեշտ պրոդուկտ: Ժամանակակից վիրուսները կարելի է ձեռք բերել ինտերնետում եւ օգտագործել շատ հեշտությամբ, իսկ դրանց կենսունակությունը պայմանավորված է այսպես կոչված սոցիալական ինժեներիայի հիմունքներով. օգտագործելով մարդկային գործոնը՝ հաքերը հեշտությամբ ստանում է համակարգին հասանելիություն: Օրինակ, ցանկանալով գողանալ տեղեկատվություն տվյալ հիմնարկից՝ հաքերների խումբը մի քանի տասնյակ թանկարժեք ֆլեշ քարտ է լցրել այդ ընկերության ավտոկայանատեղիում, իսկ ընկերության աշխատակիցները դրանք վերցնելով, օգտագործել են իրենց աշխատանքային համակարգիչների վրա՝ վարակելով ընկերության ցանցը: Ինչպես տեսնում ենք, տեղեկատվական գրագիտությունն ու տեղեկացվածությունը խնդիրներից խուսափելու համար կարեւոր դեր ունեն»,- եզրափակել է Գրգոր Սաղյանը:
17:44
17:21
17:03
16:44
16:19
16:03
15:46
15:35
15:34
15:19
15:16
14:55
14:41
14:27
14:22
14:05
13:48
13:23
13:05
12:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01