ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխություններից գոհ չէ և չի հասկանում, թե ինչու պետք է սահմանափակվի պատգամավորի ելույթի ժամանակահատվածը`10 րոպեից դառնալով 5:
«Ազգային ժողովը դա պատգամավորն է, ոչ թե ԱԺ ապարատը, նախագահը կամ տեղակալը: Այս առումով՝ ԱԺ-ում օրենք քննարկելիս պատգամավորը պետք է հնարավորություն ունենա հավասար իրավունքով խոսելու ու արտահայտվելու: Չեմ հասկանում ՝ 5 րոպեն ո՞րն է, բա պատգամավորին ընտրել են և մարդը պետք է կարողանա արտահայտվել, առավել ևս, եթե մարդն ընդդիմություն է, բա ինչու ես սեղմում, սեղմում եք՝ էներգիան ուրիշ տեղ դուրս կգա»,- ծիծաղելով ասաց Բագրատյանը:
Նա շարունակեց. «Ինչ է նշանակում՝ խմբակցության ղեկավարին լիազորել իմ տեղը քվեարկել: Պատգամավորի տեղն ո՞վ իրավունք ունի քվեարկել, ես տպավորություն ունեմ, որ սա գալիս է, որպեսզի մեծամասնությունն իրեն երաշխավորի»:
Բագրատյանը նաև համաձայնեց խորհրդարանականների այս տեսակետի հետ, որ որևէ մեկն իրավունք չունի պատգամավորին խմբակցությունից հանելու, քանի որ պատգամավորն ունի կարծիք, որը հարգել է պետք:
Հարակից զեկուցող, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը պատասխանեց, թե մի նորարարություն կա, որ 3 րոպե ելույթի հնարավորություն է տալիս նախագծի հեղինակին՝ այս ամբիոնից իր դիրքորոշումը ներկայացնելու համար, որից հետո սա առանձին դրվում է քվեարկության: «Ինչ վերաբերում է նրան, որ պատգամավորը կարող է խմբակցության ղեկավարին լիազորի, որ քվեարկի, ասեմ, որ սա շատ կարևոր է այն առումով, որ պատգամավորն ունի հստակ դիրքորոշում, սակայն հարգելի պատճառով է բացակայում՝ գործուղման մեջ է, և լիազորում է խմբակցության ղեկավարին իր փոխարեն քվեարկելու»,- պատասխանեց նա և հավելեց, որ այս իրավունքը սահամանափակված չէ և կարող են օգտվել նաև ընդդիմադիրները:
Հրանտ Բագրատյանն արձագանքեց, թե այս կանոնակարգով պատգամավորին «նեղում են»: «Պատգամավորի խնդիրը խոսելն է, ինչ 7 րոպե, ավելին՝ 10 պետք է լինի: Իսկ տեղը քվեարկելու պահն իսկապես չեմ հասկանում, վերջապես ժողովուրդն ընտրել է ինձ, Ձեզ և մյուսին»,- ասաց նա:
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44