ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 26-27-ը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում մասնակցել է Կայուն տրանսպորտի հարցերով գլոբալ համաժողովին։ Այն կազմակերպվել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջարկությամբ և նպատակ ուներ տրանսպորտի ոլորտում բարձրացնելու միջազգային համագործակցությունը։
Համաժողովին մասնակցել են տրանսպորտի ոլորտը ներկայացնող շուրջ 42 երկրների և 19 կազմակերպությունների 2000-ից ավելի բարձրաստիճան պաշտոնյաներ:
Որպես գլոբալ զարգացման կարևորագույն տարր՝ կարևորվել է տրանսպորտի ոլորտում համակարգային և նպատակաուղղված գործընկերության ամրապնդումը՝ հիմնված «Կայուն մուլտիմոդալ տարանցիկ միջանցքների ստեղծմամբ տրանսպորտային միջոցների միջև փոխկապակցված երթևեկ ապահովելուն»։
Համաժողովի ընթացքում քննարկվող հիմնական թեմաները վերաբերել են տրանսպորտային համակարգերի բարելավմանը, ինչը հնարավոր կդարձնի առավել հեռավոր և մեկուսացված տարածաշրջանների հետ կայուն տրանսպորտային կապի ապահովումը, կլիմայի փոփոխությամբ պայմանավորված՝ տրասնպորտային միջոցներից արտանետվող թունավոր գազերի նվազեցմանն ուղղված միջոցառումներին, ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումներն առավել անվտանգ դարձնելուն,և այլն։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը համաժողովի ընթացքում հանդիպումներ է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ Սատլիկ Սատլիկովի, Ավտոմոբիլային տրանսպորտի նախարար Մակսատ Այդոգդիևի և Կապի նախարար Բայրամգելդի Օվեզովի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև երկկողմ և տարանցիկ բեռնափոխադրումները կազմակերպելու և դյուրացնելու հարցեր։
Նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է մուլտիմոդալ բեռնափոխադրումների իրականացման Իրանի հետ համագործակցության Հայաստանի վերջին փորձը, և առաջարկել է նմանատիպ փոխադրումներ իրականացնել նաև Հայաստանից դեպի Թուրքմենստան և հարևան երկրներ։
Քննարկվել են նաև ավիացիայի ոլորտին վերաբերող մի շարք հարցեր և ՏՏ ստարտափ ընկերությունների համագործակցության հեռանկարները: Ներկայացվել են ՏՏ ոլորտի Հայաստանի հաջողություններն ու ծրագրերը։
Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ առաջիկայում երկու երկրների այս ոլորտի ներկայացուցիչների միջև կազմակերպել մասնագիտական երկկողմ հանդիպումներ, ինչը հնարավորություն կտա հետագայում հայկական արտադրանքը ներկայացնել Թուրքմենստանում։
Համաժողովի շրջանակներում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ու Թուրքմենստանի ավտոմոբիլային տրանսպորտի նախարար Մակսատ Այդոգդիևը ստորագրել ենտրանսպորտի ոլորտում համագործակցության հետագա զարգացման մտադրությունների մասին փոխըմբռնման հուշագիր։
Հուշագրով նախատեսվում է բարենպաստ պայմաններ ապահովել տրանսպորտային հաղորդակցության բոլոր ոլորտների ընկերությունների գործունեության համար։
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55