ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կենդանիների մորթից ստացված թարմ և սառեցված միս վաճառող տնտեսավարողներին հորդորում է խիստ ուշադրություն դարձնել շուկայահանմանը ներկայացվող անասնաբուժասանիտարական անվտանգության և հիգիենիկ պահանջներին:
«Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ անհրաժեշտ է միսն ու ենթամթերքը ստանալ և դրանց իրացումն իրականացնել միայն անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայության դեպքում՝ հիգիենիկ պայմաններում: Վաճառակետերը պետք է ապահովված լինեն բնական և արհեստական օդափոխանակությամբ, աշխատանքային պարագաների և սարքավորումների մաքրման ու ախտահանման անհրաժեշտ պայմաններով, համապատասխան չափիչ և ստուգիչ սարքերով, սառնարաններով: Կենդանական ծագման մթերքի, առավել ևս՝ մսի հետ շփվող յուրաքանչյուր անձ պարտավոր է պահպանել անձնական հիգիենայի կանոնները և կրել համապատասխան մաքուր հագուստ: Վաճառքի կետերում յուրաքանչյուր աշխատակցի սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր է:
Խիստ կարևոր է հետևել ինչպես մսի և մսամթերքի պահմանն ու իրացմանը, այնպես էլ փոխադրմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներին, մասնավորապես՝ մսի տեղափոխումը կատարել սառեցնող կամ հավասարաջերմ թափքով, տեխնիկապես սարքին, մաքուր փոխադրամիջոցներով: Թարմ միսը պետք է տեղափոխել առանձին:
Ամեն օր, տեղափոխման ավարտից հետո, փոխադրամիջոցները պետք է ենթարկվեն սանիտարական մշակման: Միս տեղափոխող և դրա հետ շփվող անձինք նույնպես պարտավոր են ունենալ անձնական սանիտարական (բժշկական) գրքույկ, ապահովված լինել մաքուր հագուստով:
Իրացվող միսը ենթակա է անասնաբուժասանիտարական փորձաքննության, որի արդյունքներով մսեղիքը, կիսամսեղիքը և քառորդները դրոշմվում են անասնաբուժական հետևյալ կնիքներով»,- այս մասին հայտնում են ՍԱՊԾ-ից՝ սպառողներին կոչ անելով գնել բացառապես անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթարկված և սննդում օգտագործելու համար պիտանի ճանաչված միս՝ հավաստիանալով, որ առկա են մսեղիքի անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը, փորձաքննության եզրակացությունը, անասնաբուժական դրոշմակնիքները, ինչպես նաև գնումներ կատարել միայն սանիտարահիգիենիկ պայմաններն ապահովող վաճառակետերից և խուսափել անհայտ ծագման միս գնելուց:
Ծառայությունը կուժեղացնի վերահսկողությունը մսի շուկայում, իսկ խախտումների դեպքում կկիրառվեն օրենքով նախատեսված միջոցները:
17:44
17:21
17:03
16:44
16:19
16:03
15:46
15:35
15:34
15:19
15:16
14:55
14:41
14:27
14:22
14:05
13:48
13:23
13:05
12:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01