ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր՝ նոյեմբերի 29-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Նախարարը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության կենսունակությունը, մասնավորապես, համայնքների ներգրավումը տարբեր գործակցություններում եւ իրականացվող ծրագրերի կարեւորությունը: Այդ համատեքստում նախարար Դավիթ Լոքյանը հատկապես կարեւորել է ս.թ. դեկտեմբերի 1-ին եւ 2-ին կայանալիք հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 3-րդ համաժողովի անցկացումը: Նախարարի խոսքով, համաժողովը հայկական եւ ֆրանսիական տեղական իշխանությունների համար մասնագիտական փորձի փոխանակման եւ համագործակցության զարգացման խնդիրներին համատեղ լուծումներ տալու լավ առիթ կհանդիսանա: Դեսպան Շարպանտիեն, իր հերթին, ընդգծել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովների կարեւորությունը` նշելով, որ դրանք լավ առիթ են հանրագումարի բերելու անցյալ եւ պլանավորելու ապագա համագործակցությունները: Տեղական մակարդակում հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից դեսպանը կարեւորել է երկու երկրների պատվիրակությունների հաճախակի փոխայցելությունները: Դեսպանի խոքով, այդ այցերը վկայում են երկկողմ հարաբերությունների շարժունակության, զարգացման դինամիկայի մասին, ինչպես նաեւ հանդիսանում են հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության կարեւոր վեկտորներից մեկը:
Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 3-րդ համաժողովին ընդառաջ կայացած հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել համաժողովի առանցքային թեմաների` զբոսաշրջության, գյուղատնտեսության ու տեղական տնտեսական զարգացման, կրթության, մշակույթի եւ այլ հարցերի շուրջ:
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են արդյունավետ համագործակցության համար նորարարական լուծումներ գտնելու պատրաստակամությունը` միտված տարածքների տնտեսական զարգացմանը եւ տեղական կյանքում քաղաքացիների ավելի մեծ մասնակցության ընդլայնմանը:
16:33
16:25
16:09
15:44
15:15
14:59
14:48
13:49
13:33
13:12
12:06
11:48
11:23
11:05
09:34
09:03
15:25
15:15
15:02
14:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44