Ռուսաստանի Կազան քաղաքում նոյեմբերի 29-ին մեկնարկել է «Ազատ բուրգ» խաղաձևի աշխարհի բիլիարդի առաջնությունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, առաջնությունում Հայաստանը ներկայացնում են Հայաստանի հավաքական անդամներ Ավետիս Ավետիսյանը, Ռազմիկ Վարդանյանը և Կորյուն Հովհաննիսյանը:
Առաջնության առաջին փուլում Հայաստանի բիլիարդի բազմակի չեմպիոն Ավետիս Ավետիսյանը 7-1 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցիչ Ֆայիգ Վելիևի նկատմամբ:
Կորյուն Հովհաննիսյանի և գերմանացի Կոնստանտին Կովալևսկու մրցամարտը ևս ավարտվել է 7-1 հաշվով` հօգուտ հայ մարզիկի:
Հայաստանի երրորդ ներկայացուցիչ, Հայաստանի 2016թ-ի բիլիարդի չեմպիոն Ռազմիկ Վարդանյանն էլ առաջնությանն իր մասնակցությունը կսկսի երկրորդ փուլից:
Հայաստանի Բիլիարդային սպորտի ֆեդերացիան գործում է 2008-ից: Ֆեդերացիան սերտորեն համագործակցում է Բուրգի Միջազգային Կոմիտեի (Բիլիարդի Միջազգային Ֆեդերացիա) հետ: Ամեն տարի բիլիարդի տարբեր խաղաձևերի համար անցկացվում են ՀՀ առաջնություններ, որոնցում հաղթած մարզիկները Հայաստանը միջազգային հարթակներում ներկայացնելու իրավունք են ստանում:
Դեկտեմբերի 9-ին Հայաստանի բիլիարդային սպորտի ֆեդերացիայի կողմից կկազմակերպվի «Ազատ բուրգ» խաղաձևի Հայաստանի բիլիարդի բաց առաջնությունը, որին կմասնակցեն Հայաստանի և Արցախի ուժեղագույն մարզիկները: Առաջնության պարգևավճարի նվազագույն չափն է 1 միլիոն դրամ:
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44