Ուինսթոն Չերչիլ

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլն ամենակարեւորը համարում էր նախաճաշը: Երբեք բաց չէր թողնում այն եւ նախաճաշում էր երկու անգամ: Առաջին նախաճաշը բաղկացած էր մարմանդաեփ ձվից, ջեմով կամ կարագով բուտերբրոդից, սուրճից, կաթից եւ մսային սառը խորտիկից, երկրորդը՝ թուրինջից, քամած նարնջից եւ սոդայով վիսկիից:
Սթիվ Ջոբս

«Խնձորային» ընկերության հիմնադիրը հետեւողական բուսակեր էր: Նա կարող էր շաբաթներ շարունակ սնվել միեւնույն մթերքով, օրինակ, միայն ստեպղինով կամ խնձորով, որից նրա մաշկը ստացել էր առանձնահատուկ երանգ: Հանճարեղ մարքեթոլոգը համարում էր, որ այդ դիետան կանխում է մարմնի տհաճ հոտը, այդ պատճառով էլ լողանում էր շաբաթվա մեջ ընդամենը մեկ անգամ:
Պաբլո Պիկասո

Իսպանացի նկարիչ եւ քանդակագործը հաճախ էր ունենում վատ տրամադրություն: Ասում են, որ դրա պատճառը սննդակարգն էր, որին նա հետեւում էր կյանքի վերջին տարիներին: Պիկասոն ուտում էր ձուկ, բանջարեղեն, բրնձի շիլա, խաղող եւ խմում էր միայն հանքային ջուր:
Կարլ Լագերֆելդ

Համաշխարհային ճանաչում ունեցող մոդելյերը հրաժարվում է տաք խմիչքներից: Թեյի եւ սուրճի փոխարեն նա ամբողջ օրը խմում է դիետիկ կոլա, որի օրական քանակը կարող է հասնել մինչեւ 10 շիշ: Դիզայներն օրը սկսում է պրոտեինով հագեցած 2 կոկտեյլով, մեկը շոկոլադի համով, մյուսը՝ խնձորի:
Նովակ Ջոկովիչ

Աշխարհահռչակ թենիսիստը հետեւում է խիստ դիետայի՝ միայն առանց գլյուտենի սնունդ, ոչ մի կոֆեին եւ ռաֆինացված շաքար: Նրա հիանալի կազմվածքի գաղտնիքը թաքնված է մսի, ձկան, բանջարեղենի եւ ձավարի բալանսավորված օգտագործման մեջ:
Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը McDonald’s-ի համբուրգերների եւ կարտոոֆիլի սիրահար է: Ընդ որում մի անգամ չէ, որ նորաթուխ նախագահին տեսել են ոչ այնքան առողջ սնունդ ուտելիս: Ընթրիքին Դոնալդ Թրամփը հաճախ ուտում է պիցցա, բայց միայն միջուկը, իսկ կեղեւը թողնում է ափսեի մեջ: Նրա սիրելի ուտեստների վերին հորիզոնականները զբաղեցնում են մսահացը (meatloaf), եփած սթեյք welldone-ն եւ բալի վանիլային պաղպաղակը:
Ալբերտ Էյնշտեյն

Մեծ ֆիզիկոսի ամենօրյա սննդակարգում կարեւոր դեր ունեին երկու մթերք՝ տապակած ձու եւ սունկ: Դրանք նրա նախաճաշի գլխավոր ուտեստներն էին: Բայց որպես աղանդեր նախընտրում էր ելակ, իսկ ամենասիրելի խմիչքներից մեկը նեխուրի պունշն էր:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55