Բրազիլիայում «Շապեկոենսե» ֆուտբոլային ակումբի հազարավոր երկրպագուներ դուրս են եկել փողոցներ՝ սիրելի ֆուտբոլիստների մահը սգալու համար, գրում է The Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ Բոլիվիայից կոլումբիական Մեդելյին ուղևորվող ինքնաթիռը, որում գտնվել էր ֆուտբոլային թիմը, այդ թվում՝ մենեջերները և հավատարմագրված լրագրողներ, կործանվել է Կոլումբիայում՝ օդանավակայանի ճանապարհին։
Թիմի երկրպագուները դուրս են եկել Բրազիլիայի Շապեկո քաղաքի փողոցներ, ինչպես նաև այցելել են եկեղեցիներ և ակումբի մարզադաշտ: Նրանք բռնել են միմյանց ձեռքերը, երգել և վանկարկել:
Նշվում է, որ ավիաաղետի հետևանքով զոհվել է 71 մարդ, 5 մարդ ողջ է մնացել: Որոշ տվյալների համաձայն՝ աղետից հետո ողջ մնացածների թիվը 6 է՝ 3 ֆուտբոլիստ, 1 լրագրող և անձնակազմի 2 անդամ: Ինչպես պարզվել է ավելի ուշ, 4 հոգի, որ պետք է մեկներ այդ չվերթով, չի նստել ինքնաթիռ:
Հաղորդվում է, որ օդաչուն պտույտներ է գործել կործանումից առաջ՝ փորձելով սպառել վառելիքը և խուսափել վայրէջքի ժամանակ պայթյունից:
Մեդելյինում թիմը պետք է հանդիպեր «Ատլետիկո Նասյոնալ»-ի հետ Հարավամերիկյան գավաթի եզրափակիչի առաջին խաղի շրջանակում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Կոլումբիայում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով ողջ մնացածներից մեկը բրազիլական «Շապեկոենսե» ակումբի ֆուտբոլիստ Ալան Ռուշելն է:

























15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55