ՀՀ երկրորդ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած տարիները պատմության մեջ առաջինն էին, երբ ոչ թե հողեր էին հանձնում, այլ գրավում էին, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը անդրադառնալով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի երեկ ԱԺ արտահերթ նիստին արած հայտարարությանը, թե 95-ականներին ՀՀՇ-ի հետ միասն եկել էին ԱԺ մեկ խնդրով՝ պաշտպանել Լեռնային Ղարաբաղը, որը վերջում Լևոն Տեր-Պետրոսյանը մտադիր էր հանձնել։
«Մենք տեսել ենք իրենց վարած բանակցությունները և տեսել ենք, թե որքան փխրուն են այսօր դրանք դարձել, ու Հայաստանն ավելի վատ դիրքերում է հայտնվել: Ես չգիտեմ, թե հիմա մենք ինչի համար ենք պայքար տանում, բայց համենայն դեպս, Հայաստանի ու Արցախի դիրքորոշումները շատ ավելի թույլ են, քան Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք»,- Tert.am-ի հարցին ի պատասխան, թե ինչքանով է հիմնավոր Գալուստ Սահակյանի՝ հողեր տալու մասին հայտարարությունը հիմնավոր ասաց Լևոն Զուրաբյանը:
Ըստ Զուրաբյանի՝ մինչդեռ 90-ականներին Ադրբեջանն ավելի թուլ դիրքեր էր զբաղեցնում, քան այսօր: «Դեռ այդ ժամանակ Ադրբեջանը պատրաստ էր և համաձայնությունը տվել էր խաղաղ կարգավորման գործընթացին, և Հայաստանը բանակցում էր ուժերի դիրքերից: Իսկ այսօր թելադրողն արդեն Ադրբեջանն է, և անգամ կարգավորման պլանի փոփոխության հետևանքով՝ ոչ հօգուտ հայկական կողմերի, միևնույնն է, ձեռք չի բերվում Ադրբեջանի համաձայնությունը, ինչն էլ այսօրվա իրականությունն է»,- ասաց նա:
Այդուհանդերձ Լևոն Զուրաբյանի խոսքով հողեր հանձնելու մասին հնչող գնահատականները աբսուրդի ժանրից են, քանի որ պատմության վերջին տարիներին «հայերը ու Հայաստանը ոչ թե հող են հանձնել, այլ հող են ձեռք բրել»:
«Զարմանալին էլ հենց այն է, որ հմուտ քաղաքական գործիչները խաղաղ բանակցությունների միջոցով հողեր են վերցնում, իսկ այս տիպի ազգային ըմբռնումների մեջ գտնվողները՝ հակառակը, տարածք են հանձնում: Նրանք ռազմատենչ հայտարարություններ են անում անհաշտ դիրքերից, բայց փոխարենը գործընթացը տանում են փակուղի, պարտություն և հողերի հանձնում»,- ասաց նա:
ՀԱԿ խմբակցության ղեկավարն անդրադարձավ նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի այն դիտարկմանը, թե «Տեր-Պետրոսյանը եղել է մեր ազգային ամբողջ ըմբռնումների ընթացքում»:
«Նախ ապշած եմ, որովհետև պարզվում է, որ Գալուստ Սահակյանի խոսքը հնարավոր չէ հասկանալ ու ըմբռնել, որովհետև նա մի ֆրազ ասաց, որը ես չեմ կարողանում ընկալել: Ես սովոր եմ հակառակորդին հարգել և փորձում եմ ամեն կերպ «ռասշիֆրովկա» անել ու հասկանալ այդ ֆրազը, բայց չի ստացվում: Համենայն դեպս ես հասկանում եմ, որ ինքը՝ Գալուստ Սահակյանը մեր ազգային ըմբռնումների մեջ չկա, որովհետև նրա ասածները ըմբռնել ընդհանարապես շատ դժվար է»,- ասաց նա՝ հավելելով, որ դժվարանում է ասել, թե ԱԺ նախագահի որ ասածը պետք է լուրջ ընկալել, որը՝ ոչ:
18:46
18:02
17:56
17:44
17:21
17:03
16:44
16:19
16:03
15:46
15:35
15:34
15:19
15:16
14:55
14:41
14:27
14:22
14:05
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01