Շվեդիայի H&M առեւտրանիշը հատուկ գովազդային տեսահոլովակ է թողարկել գալիք Ծննդյան տոների առթիվ: Գլխավոր դերում նկարահանվել է տղամարդու լավագույն դերի համար «Օսկարի» դափնեկիր («Դաշնակահարը», 2003) Էդրիեն Բրոուդին, ռեժիսորն է Ուես Անդերսոնը («Գրանդ Բուդապեշտ» հյուրանոցը», «Թենենբաումների ընտանիքը»): Այս մասին «Լենտա.ռու»-ին հայտնել են առեւտրանիշի ներկայացուցիչները:
Ըստ սյուժեի՝ Բրոուդին վագոնավար է աշխատում այն գնացքում, որի ուղեւորները մեկնում են տուն, որպեսզի տոնական արձակուրդն անցկացնեն հարազատների հետ:«Ռեժիսոր Ուես Անդերսոնի՝ գնացքով ձմեռային ճանապարհորդությունն իդեալական մթնոլորտ է ստեղծում H&M Holiday-ի հավաքածուի համար, որին հատուկ է հանդարտ եւ գործնական նրբագեղությունը: Խոսքը վերաբերում է անկաշկանդության հետ հատուկ ոճի զուգորդմանը, որը տոնական տրամադրություն է ստեղծում՝ զուգվելու եւ հաճելի երեկո անցկացնելու սիրելիների հետ»,- պարզաբանել է հայեցակարգը H&M-ի ստեղծագործական տնօրեն եւ դիզայնի բաժնի ղեկավար Պեռնիլա Վոլֆարտը:
H&M-ը կանանց, տղամարդկանց եւ մանկական հագուստի, կոշիկների եւ աքսեսուարների, ինչպես նաեւ տան համար ապրանքների արտադրող է եւ մանրավաճառ մաս-մարկետ սեգմենտում: Ընկերությունը հիմնվել է 1947 թվականին Շվեդիայում, կենտրոնակայանը գտնվում է Ստոկհոլմում:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55