Պարարտանյութերի գնման ծրագրով պետությունը կարող էր խնայել ավելի քան 1,5 մլրդ դրամ: Այս մասին նշվել է այսօր՝ նոյեմբերի 30-ին, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում, որտեղ հրապարակվել է հրապարակել է գյուղացիական տնտեսություններին պարարտանյութերի մատակարարման ոլորտում իրականացրած ուսումնասիրության արդյունքները:
Այսպես. տարիներ շարունակ պարարտանյութերի ձեռքբերման և իրացման ոլորտում գործել է պետական աջակցության ծրագիրը, որի նպատակը ՀՀ հողօգտագործողներին շուկայականից մատչելի գնով ազոտական պարարտանյութի տրամադրումն է: Պարարտանյութի գնի մի մասը սուբսիդավորվում է պետության կողմից, ինչի արդյունքում վերջնական սպառողը, տվյալ պարագայում՝ հողօգտագործողները հնարավորություն են ստանում շուկայականից անհամեմատ ցածր գնով ձեռքբերելու այն: Գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման նպատակով, ծրագրից օգտվել են հազարավոր համայնքներ, սակայն ՏՄՊՊՀ-ը նշված ոլորտում բացահայտել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն:
Հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 4 տարի շարունակ՝ 2012-2016 թվականներին, պետական աջակցության ծրագրի շրջանակներում ազոտական պարարտանյութի մատակարար է հանդիսացել «Մասիսի Բերրիություն» ընկերությունը: Ընդ որում, վերջինս ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից ընտրվել է առանց մրցույթի հայտարարման, ինչը նշանակում է, որ այլ ընկերությունները հնարավորություն չեն ունեցել մասնակցելու այս ծրագրին:
Նշենք, որ ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր տարի բավարարվում է մեր երկրում ազոտական պարարտանյութի պահանջարկի մոտ 74 տոկոսը, ինչը նշանակում է, որ մատակարարը նույնքան մասնաբաժնով կարող է ունենալ գերիշխող դիրք տվյալ շուկայում:
Նախորդ տարի «Մասիսի Բերրիությունը» մատակարարել է ընդհանուր առմամբ 32 հազար 720 տոննա պարարտանյութ, ինչի դիմաց ընկերությանը տրամադրվել է 2 մլրդ 48 մլն դրամ պետական սուբսիդիա, ևս 204 մլն դրամ դրամաշնորհ՝ մարզերի մատակարարումների համար, ինչպես նաև 3 մլրդ 992 մլն դրամ բյուջետային վարկ՝ 0,001 տոկոս տոկոսադրույքով:
Արդյունքում, ազոտական պարարտանյութի 1 տոննան գյուղացիական տնտեսություններին իրացվել է 120 000 դրամով: Հանձնաժողովը պարզել է, որ «Մասիսի Բերրիությունը» ազոտական պարարտանյութի 1 տոննան Վրաստանից ձեռք է բերել շուրջ 323 ԱՄՆ դոլարով:
Մինչդեռ մեկ այլ ընկերություն՝ «Գրինպրոդուկտ» ՍՊԸ-ն, որը ներգրավված չէ պարարտանյութի մատակարարման ծրագրում, նույն տեսակի 1 տոննա պարարտանյութը նույն երկրից ձեռք է բերել 239 ԱՄՆ դոլարով՝ այսինքն 26%-ով ավելի էժան: Ստացվում է, որ պետությունը ստիպված է եղել հավելյալ գումարներ վճարել «Մասիսի Բերրիությանը»: ՏՄՊՊՀ-ի կողմից կատարված հաշվարկների համաձայն, պարարտանյութերի մատակարարման ծրագիրը մրցույթով անցկացնելու դեպքում պետությունը կարող էր խնայել ավելի քան 1,5 միլիարդ դրամ:
Հանձնաժողովի ուսումնասիրությունները փաստում են նաև, որ այն ընկերությունը, որը մասնակցում է տվյալ ծրագրին, մրցակցային առավելություններ է ստանում մյուսների համեմատ: Խնդիրն այն է, որ պետությունը տվյալ ընկերությանը նախապես տրամադրում է անհրաժեշտ դրամական միջոցներ և ապահովում ազոտական պարարտանյութի երաշխավորված պահանջարկ: Մինչդեռ նույն գործունեությամբ զբաղվող այլ տնտեսվարողները ստիպված են լինում աշխատել սեփական գումարներով, և ապրանքը ներմուծում են առանց իրացման ծավալների վերաբերյալ հստակ կանխատեսումների և երաշխիքների:
ՀՀ ՏՄՊՊՀ-ը առաջարկում է պարարտանյութի մատակարար ընկերության ընտրությունը այսուհետ իրականացնել բաց և հրապարակային մրցույթների միջոցով
Հանձնաժողովը հանգել է այն եզրակացության, որ եթե պետական աջակցության ծրագրով պարարտանյութի մատակարարի ընտրությունը իրականացվեր մրցութային եղանակով, ապա կարելի էր ընտրել նույն արտադրանքը ավելի ցածր ինքնարժեքով ներմուծող ընկերություն: Այս դեպքում հնարավոր կլիներ թե պարարտանյութը գյուղացիներին տրամադրել ավելի քան 36 տոկոսով ցածր սակագնով և թե պետական միջոցներն օգտագործել առավել արդյունավետ: ՀՀ ՏՄՊՊՀ-ը առաջարկում է պետական աջակցության ծրագրի շրջանակներում պարարտանյութի մատակարար ընկերության ընտրությունը այսուհետ իրականացնել հրապարակային մրցույթների միջոցով: Արդյունքում հնարավորություն կստեղծվի, որպեսզի պետական աջակցության ծրագրի մասնակից ընտրվի այնտնտեսվարողը, որը պետության համար կառաջարկի առավել բարենպաստ պայմաններ: Տեղեկացնենք նաև, որ Հանձնաժողովը խնդիրը քննարկել է նաև ՀՀ Գյուղատնտեսության նախարարության հետ, որը ևս համամիտ է ՀՀ մրցակցային մարմնի կողմից բարձրացված հարցերի լուծման մեխանիզմների և առաջարկների հետ:
18:46
18:02
17:56
17:44
17:21
17:03
16:44
16:19
16:03
15:46
15:35
15:34
15:19
15:16
14:55
14:41
14:27
14:22
14:05
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01