Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների պատվիրակությունների ղեկավարներին, ովքեր Հայաստան են ժամանել Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 21-րդ նիստին մասնակցելու նպատակով:
Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել Ծաղկաձորում այսօր անցկացված կոլեգիայի նիստը: Ընդգծելով, որ մաքսային ծառայություններն այն կարևոր կառույցներն են, որոնց հետ ամեն օր շփվում են Մաքսային միության անդամ պետությունների տնտեսվարող սուբյեկտները, Սերժ Սարգսյանը նշել է, որ նրանց աշխատանքի և համագործակցության որակից է նաև ձևավորվում ԵԱՏՄ-ի վերաբերյալ տպավորությունը, այդ կառույցների գործունեությունից է զգալիորեն կախված ցանկացած երկրի գործարար միջավայրի բարելավումը, միասնական տնտեսական տարածքում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի շուկայի ձևավորումն ու զարգացումը:
ՀՀ Նախագահը հույս է հայտնել, որ ծաղկաձորյան նիստում քննարկված արդիական հարցերն ու կայացված որոշումները կնպաստեն վերոնշյալ խնդիրների լուծումն առաջ մղելուն և այն նպատակների իրագործմանը, որ ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում իրենց առջև դրել են Միության անդամ պետությունները:
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների պատվիրակությունների ղեկավարները Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել են միավորված կոլեգիայի 21-րդ նիստի արդյունքները և շնորհակալություն հայտնել հայ գործընկերներին՝ նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Նրանք ընդգծել են, որ ցանկացած միություն առաջին հերթին հիմնված է փոխադարձ վստահության վրա, և Մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի աշխատանքը նպատակաուղղված է այդ վստահությունն ամենօրյա սերտ փոխգործակցությամբ ամրապնդելուն: Հանդիպման մասնակիցները ՀՀ Նախագահին ներկայացրել են նաև ԵԱՏՄ մաքսային օրենսդրության կատարելագործման նպատակով Մաքսային նոր օրենսգրքի մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքը, մաքսային ծառայությունների ներկայիս խնդիրներն ու մարտահրավերները, զարգացման հեռանկարը:
16:33
16:25
16:09
15:44
15:15
14:59
14:48
13:49
13:33
13:12
12:06
11:48
11:23
11:05
09:34
09:03
15:25
15:15
15:02
14:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44