2016թ. նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև ստորագրվել է 40 մլն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության վարկային համաձայնագիր, տեղեկացնում է Ֆինանսների նախարարության կայքը:
Հայաստանի Հանրապետության անունից համաձայնագիրը ստորագրել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, իսկ Ֆրանսիայի Հանրապետության անունից՝ Զարգացման ֆրանսիական գործակալության տնօրենի տեղակալ Ժան Կլոդ Պիրեն և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆրանսուա Շարպանտիեն՝ որպես համաստորագրող:
Վարկային համաձայնագրով նախատեսված բյուջետային աջակցության նպատակն է խթանել ՀՀ կառավարության բարեփոխումների ծրագրի՝ հարկաբյուջետային, սոցիալական, շրջակա միջավայրի կայունության և մրցունակության ամրապնդման ուղղությունները:
Նման բյուջետային աջակցության վարկավորման մեխանիզմը, ի տարբերություն նպատակային ծրագրերի, հնարավորություն է ընձեռում՝ ֆինանսավորելու բյուջեի կարևորագույն ծախսային ուղղությունները:
Ընդհանուր առմամբ, բյուջետային աջակցության վարկերն ունեն ակնհայտ առավելություններ. մասնավորապես` բյուջետային աջակցության միջոցների բաշխման և օգտագործման ճկունությունն ավելի մեծ է, քանի որ տվյալ պարագայում կառավարությունը գերակայությունների և առաջնահերթությունների վերանայման դեպքում միջոցները արագ վերաբաշխելու իրավասություն ունի:
Բյուջետային վարկերը կարող են օգտագործվել այնպիսի ծրագրերի ֆինանսավորման համար, ինչպիսիք են հետգնման եկամտաբերություն չունեցող, սակայն հանրային և ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող նախագծերը:
Եվ վերջապես, բյուջետային աջակցության վարկերն ուղղակիորեն ստացվում են իրականացվող քաղաքականության ներքո և ուղղվում են պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը: Մասնավորապես, յուրաքանչյուր բյուջետային աջակցության վարկի տրամադրման համար սահմանվում են նախապայմաններ և միջոցառումներ, որոնց իրականացումը կառավարությունը համարում է գերակա և որոնք արդեն իսկ հաստատված են կառավարության կողմից ընդունված ռազմավարություններով կամ տարեկան գործողությունների ծրագրերով:
09:35
09:16
09:01
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:35
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45