Նոյեմբերի 30-ին ԼՂՀ Ազգային ժողովը գումարել է 4-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը: Նիստի սկզբին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրապարակել է պատգամավոր Վիտալի Բալասանյանի դիմումը՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ` պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին:
Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհրդարանը քննարկել և հավանության է արժանացրել «Հողի հարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Գույքահարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների փաթեթը:
Առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱԺ պատգամավորներ Վահրամ Բալայանի և Ալյոշա Գաբրիելյանի համահեղինակած «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ԼՂՀ օրենքը: Խորհրդարանականները երկրորդ ընթերցմամբ հավանության են արժանացրել նաև «Էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» ինչպես նաև «Սնանկության մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ԼՂՀ օրենքները:
ԼՂՀ 2016թ. 9 ամսվա պետական բյուջեի կատարման տեղեկատվությամբ հանդես է եկել ԼՂՀ Ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը: Նրա ներկայացմամբ՝ 9 ամսվա ընթացքում երկրի համախառն ներքին արդյունքը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 7,4%-ով և կազմել 145,6 մլդ դրամ:
Ընդհանուր առմամբ, այդ նույն ժամանակաշրջանում ծախսերը կազմել են 53 մլդ 460 մլն դրամ, որը նախորդ տարվանից ավելի է 342մլն-ով: «9 ամսվա կտրվածքով առաջնահերթ ծախսերի մասով բոլոր պարտավորությունները կատարված են»-, նշել է ֆինանսների նախարարը:
Ընդմիջումից հետո, ԱԺ կանոնակարգի համաձայն, նիստը շարունակվել է գործադիր իշխանության մասնակցությամբ: ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը և նախարարները պատասխանել են պատգամավորների՝ Հայաստանի և Արցախի հանրապետությունների միջև պայմանագրի կնքմանը, ՏԻՄ ընտրություններին, ձմռան ամիսներին ծախսած էլեկտրաէներգիայի և գազի դիմաց վճարումներին, հեռուստատեսության թվայնացման պատճառով ալիքների անջատումներին, որոշ շրջաններում տրանսպորտի ուղեվարձի բարձրացմանը, որոշ գյուղերում հեղուկ գազի մատակարարմանը, և այլ ոլորտներին վերաբերող մի շարք հարցերի: Այնուհետև լիագումար նիստում հրապարակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2017թ. տարեկան գործունեության ծրագիրը, որը ներկայացրել է կառույցի նախագահ Հակոբ Ղահրամանյանը:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55