Ավստրալիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խումբ է ձևավորվել: Այս մասին Ավստրալիայի օրենսդիր մարմնի նիստում հայտարարել է Հյուսիսային Սիդնեյից ընտրված լիբերալ պատգամավոր Թրենթ Ցիմերմանը:
«Շուրջ 50000 ավստրալացիներ ունեն հայկական արմատներ: Արդեն երկար ժամանակ է, ինչ հայերը ավստրալական հասարակության մաս են կազմում: Նրանցից առաջինները եկել են դեպի մեր երկրի ափերը դեռևս 1850-ականների «ոսկե տենդի» ժամանակաշրջանում, սակայն ավելի շատ հայեր եկան Հայոց ցեղասպանության ողբերգությունից հետո: Բազմաթիվ հայեր եկան նաև 1950-70ական թվականներին»,- ներկայացրել է Ցիմերմանը:
Նրա խոսքով` հայերն Ավստրալիայում դարձել են օրինակելի քաղաքացիներ` առաջատար դերեր խաղալով բիզնեսում, մշակույթում և քաղաքականության մեջ: «Մեր հարաբերությունները ժամանակակից Հայաստանի հետ, որն այս տարի տոնեց իր անկախության 25-ամյակը, շատ կարևոր են: Ուրախ եմ, որ այդ փաստն արձանագրվեց խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծմամբ, ինչպես նաև ուրախ եմ դրա առաջին նախագահ լինելու համար»,- ասել է Ցիմերմանը` շնորհակալություն հայտնելով բոլոր այն պատգամավորներին, ովքեր ջանքեր են գործադրել խմբի ստեղծման ուղղությամբ, ինչպես նաև Ավստրալիայի հայ դատի հանձնախմբին:
Ավստրալացի պատգամավորը նաև նշել է, որ ժամանակակից Հայաստանն աշխատում է ժողովրդավարացման և տնտեսական զարգացման ուղղությամբ, ինչի հարցում կարող է օգտակար լինել նաև ավստրալական փորձը: «Նույն կերպ մենք ևս կարող ենք հարստանալ մի երկրի հետ շփումից, որի ծագումը հասնում է անտիկ ժամանակներին: Հուսով եմ, որ բարեկամության խմբի ստեղծումը կարող է դառնալ այս նպատակներին հասնելու համար շարժիչ ուժը»,- եզրափակել է ավստրալացի խորհրդարանականը:
23:01
22:56
21:48
21:21
18:25
18:05
17:36
17:13
16:54
16:27
15:23
15:02
14:48
14:35
14:16
13:55
13:49
13:35
13:03
12:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44