Ծնողները մանկական սնունդն ավելի համեղ չեն դարձնում, երբ դրան աղ են ավելացնում: Սակայն նրանք որոշակիորեն վնաս են հասցնում երեխաների առողջությանը, պնդում են բժիշկները:
Շատ հայրիկներ եւ մայրիկներ առանց մտածելու աղ են ավելացնում ամենափոքրերի սննդի մեջ, որպեսզի ուժեղացնեն հաճելի համը: Նրանք նույնիսկ չեն հասկանում, որ դրանով անուղղելի վնաս են հասցնում մանկական առողջությանն ընդհանուր առմամբ եւ երեխայի մարսողական համակարգին մասնավորապես:
Աղը կարեւոր միներալ է, որը բնական եղանակով առկա է տարբեր մրգերում, բանջարեղեններում եւ կաթում: Չնայած օրգանիզմին դրա անհրաժեշտությանը, աղի ավելցուկը վնասակար ազդեցություն է ունենում մանկական առողջության վրա: Ավելի փոքր տարիքի երեխաները չպետք է աղի լրացուցիչ քանակություն ստանան: Իրենց անհրաժեշտ աղի մակարդակը նրանք առանց այն էլ ստանում են այդ հանքանյութի բնական աղբյուրների հաշվին:
Ամենափոքր երեխաները շատ զգայուն են աղի հանդեպ: Երբ մենք այն ավելացնում ենք սննդին, մեծացնում ենք երեխայի մոտ շատ տարիներ անց բարձր զարկերակային ճնշման եւ սրտի հիվանդությունների զարգացման ռիսկը: Բացի այդ, երեխաների երիկամները սովորաբար չափազանց զգայուն են: Աղը հանդիսանում է մնացորդային մթերք, որը օրգանիզմից դուրս է բերվում երիկամների միջոցով: Մանկական ուտելիքներում աղ լցնելով` մենք դրանով աճեցնում ենք օրգանիզմում աղի ընդհանուր քանակությունը, ինչի հետեւանքով երիկամների վրա ծանրաբեռնվածությունն աճում է: Իսկ այդ ճնշումը կարող է վնաս հասցնել տվյալ օրգանին:
Երեխաներին չի կարելի մեծահասակների սննդամթերք տալ, որովհետեւ դրանք աղի ավելորդ քանակություն են պարունակում: Ահա թե ինչու այնքան կարեւոր է զուտ մանկական սնունդ ընտրելը: Երեխային կերակրեք թարմ, չվերամշակված մրգերով եւ բանջարեղենով: Զերծ մնացեք պահածոներից, որոնք եւս աղի ավելցուկ են պարունակում: Այդ հանքանյութի մեծ քանակություն կա նաեւ կովի կաթում, բայց դա աղի բնական աղբյուր է, որն օգտակար է մանկական առողջության համար:
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
18:03
15:31
15:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03