Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեի հետ միասին մասնակցել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երրորդ համաժողովի պաշտոնական բացման արարողությանը: Հարկ է նշել, որ համաժողովին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել նաև ՀՀ համայնքների ու մասնավորապես Երևանի հետ համագործակցող ֆրանսիական քաղաքների տասնյակից ավելի պատվիրակություններ:
Ողջունելով համաժողովի մասնակիցներին` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ ապակենտրոնացված համաժողովները լավ առիթ են` գործընկերներով հանդիպելու, գործնական քննարկումներ ծավալելու, կատարածը գնահատելու, ինչպես նաև համագործակցության նոր ուղղություններ բացահայտելու համար:
«Նախորդ երկու համաժողովների արդյունքում մենք նախանշեցինք ապակենտրոնացված համագործակցության գերակա ուղղությունները` տեղական ինքնակառավարման զարգացում, տնտեսության և զբոսաշրջության զարգացում, ֆրանսերենի ուսուցում, կրթություն և մշակույթ: Երևան համայնքի երկկողմ և բազմակողմ միջազգային լայն համագործակցության շրջանակում մեզ համար կարևոր տեղ է զբաղեցնում ֆրանսիական գործընկեր քաղաքների և ռեգիոնների հետ տարբեր ոլորտներում և ուղղություններով համագործակցության խորացումը՝ համատեղ ծրագրերի իրականացում, փորձի փոխանակում, վերապատրաստման ծրագրեր և այլն։ Վերջին տարիներին Երևանն աստիճանաբար զարգացրել է համագործակցությունը Ֆրանսիայի խոշորագույն քաղաքների և ռեգիոնների, մասնավորապես, Փարիզի, Լիոնի, Մարսելի, Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի և Նիցայի հետ՝ իրականացնելով բազմաթիվ ծրագրեր կրթության, մշակույթի, զբոսաշրջության, տնտեսության, ճարտարապետության, քաղաքաշինության և այլ բնագավառներում։ Մենք արդյունավետ համագործակցում ենք նաև Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի հետ, որի շրջանակներում իրականացվել են մի շարք ծրագրեր՝ մայրաքաղաքի հանրակրթական, արվեստի և երաժշտական դպրոցներում: Առիթն օգտագործելով՝ նաև իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում մեր գործընկեր քաղաքներին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման միջոցառումների կազմակերպմանը գործուն աջակցություն ցուցաբերելու և մասնակցության համար»,- ընդգծել է քաղաքապետը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև ընդգծել է, որ Երևան քաղաքը շահագրգիռ է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման ու զարգացման հարցում, որտեղ Երևանն իսկապես մեծ հեռանկարներ է տեսնում:
«Մենք պետք է կարողանանք ընտրել ապակենտրոնացված համագործակցության ծրագրերի լավագույն մոդելային տարբերակներ: Ըստ այդմ, առաջարկում եմ համատեղ իրականացվող ծրագրերի միջոցով զարգացնել ցանցային համագործակցությունը հատկապես փորձի փոխանակման, վերապատրաստման, մշակութային, կրթական և այլ ծրագրերի միջոցով: Այս համատեքստում, կարծում եմ, արդյունավետ կլինի Ֆրանսիայում գործող հայկական կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանում գործունեություն իրականացնող ֆրանսիական կազմակերպությունների ներգրավվածության ընդլայնումը ծրագրերի իրականացման գործում: Համոզվա՛ծ եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ կարող ենք էապես բարձրացնել համագործակցության արդյունավետությունը», - նշել է Երևանի քաղաքապետն ու համաժողովի մասնակիցներին մաղթել արդյունավետ աշխատանք։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55