Մեկ տարվա ընթացքում «Արմենիա» ավիաընկերությունը բազմաթիվ խնդիրներ է ունեցել, և բազմաթիվ թռիչքներ, որոնք պլանավորում էր իրականացնել, չի իրականացրել:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Արմենիա» ավիաընկերության բաժնետեր Թամազ Գաիաշվիլին:
«Մենք ցանկացել ենք թռիչքներ իրականացնել դեպի Թել Ավիվ, Դուբայ և մի քանի այլ ուղղություններով, սակայն թույլտվություն չենք ստացել: Սակայն աշխատում ենք դեպի եվրոպական երկրներ չվերթներ իրականացնելու ուղղությամբ, մասնավորապես՝ Լոնդոն, Բրյուսել, Պրահա: Այսօրվա դրությամբ էլ դեպի Ռուսաստան մի շարք չվերթներ դադարեցվել են ոչ հավասար մրցակցային պայմանների պատճառով»,-ասաց Գաիաշվիլին:
«Արմենիա» ընկերության բաժնետեր, փոխտնօրենն Ռոբերտ Օգանեսյանն էլ ասաց, որ արդեն լրանում է մեկ տարին, ինչ ավիաընկերությունը լիցենզիա է ստացել,իսկ այժմ համապատասխանելով եվրոպական բոլոր չափանիշերին՝ թույլտվություն է ստացել չվերթներ իրականացնել դեպի եվրոպական երկրներ:
Օգանեսյանը տեղեկացրեց, որ դեպի Ռուսաստան մի շարք չվերթներ դադարեցվել են, օրինակ` Երևան-Մոսկվա չվերթ այս պահի դրությամբ չի իրականացվում, սակայն դեկտեմբերի 24-ից կվերականգնվեն ամենօրյա չվերթները Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ, շարունակվում են չարտերային չվերթներ իրականացնել դեպի Թեհրան:
Անդրադառնալով խնդիրներին` Օգանեսյանն ասաց, որ ոչ հավասար գնային քաղաքականություն է գործում «Արմենիա» ընկերության և մյուս ավիափոխադրողների նկատմամբ. «Գները բացարձակապես տարբեր են ազգային փոխադրողի և ռուսական ընկերության համար: Օրինակ, եթե նավիգացիան 200 դոլար է ռուսական ավիափոխադրողի համար, ապա մեզ համար այն 500 դոլար է»,-ասաց Օգանեսյանն ու հավելեց, որ կան ծառայություններ, որոնց համար ռուսական ավիափոխադրողը վճարում է 50 դոլար, իսկ իրենք՝ 700:
Որպես հավելում Գաիաշվիլին էլ նշեց, որ Հայաստանում գործում է ոչ թե անհավասար, այլ քրեական մրցակցություն. «Մենք հավասար մրցակցությունից չենք վախենում, ավելին՝ կողմ ենք, բայց՝ հավասար մրցակցային պայմաններին»։
Tert.am-ի հարցին, թե «քրեական մրցակցության» պայմաններում ինչ են պատրաստվում անել, և այդ պայմաններում որքան է հնարավոր աշխատել, Գաիաշվիլին ասաց, որ իրենք չեն երազում դիմանալու մասին, ավելին՝ մեծ պլաններ ունեն, ցանկանում են նոր ուղղություններով չվերթներ իրականացնել և պահել «Արմենիա» ավիաընկերությունը Հայաստանում:
Բացի այդ, Գաիաշվիլին հայտնեց, որ առաջիկայում պլանավորում են հանդիպում նոր կառավարության հետ։
21:03
20:20
19:38
19:04
18:46
18:34
18:15
15:18
14:55
14:36
14:26
14:14
13:56
13:45
13:24
13:04
12:58
12:49
12:25
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44