Ներկայիս գլոբալ շուկայական հարաբերությունների պայմաններում ցանկացած երկրի տնտեսության զարգացման համար շատ կարևոր են արտաքին կապերը: Հայաստանը այս ոլորտում գտնվում է առավել բարդ իրավիճակում՝ հաշվի առնելով հարևան երկրների հետ հարաբերությունները: Չնայած այս ամենին ՀՀ-ից արտահանումն այս տարվա ընթացքում բավականին բարձր տեմպով է աճում: Մասնավորապես հունվար-հոկտեմբերի ամիսների ընթացքում աճը կազմել է 19,8 տոկոս, իսկ գումարային առումով արտահանման ծավալները կազմել են 1 մլրդ 453 մլն դոլար 2015-ի առաջին 10 ամիսների 1 մլրդ 213 մլն դոլարի դիմաց:
Ուսումնասիրելով առկա տվյալները՝ կարելի է նկատել, որ զգալիորեն՝ 84,9 կամ շուրջ 132 մլն դոլարով տոկոսով աճել է թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրերի (ոսկերչական արտադրանքի) արտահանումը, պատրաստի սննդի արտահանումը աճել ՝ 28,3 տոկոսով կամ մոտ 73 մլն դոլարով, մանածագործական իրերի (թեթեւ արդյունաբերական արտադրանք) արտահանումը՝ 39,4 տոկոսով կամ 22 մլն դոլարով, սարքերի և ապարատներին արտահանումը՝ 35 տոկոսով կամ 7 մլն դոլարով:
Այս տվյալներից բացի առկա են նաև բացասական թվեր՝ կապված մեր արտահանման երկու այլ խոշոր ուղղությունների՝ հանքահումքային արտադրանք և ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրերի հետ, որտեղ արտահանման ծավալներն ակնում են ապրել՝ պայմանավորված մետաղների, մասնավորապես պղնձի միջազգային գների անկմամբ: Բայց, բարեբախտաբար, հոկտեմբերի վերջից նոյեմբերի սկզբից միջազգային շուկայում նկատվում է պղնձի գների կտրուկ աճ՝ հասնելով 1 տոննայի դիմաց 5700-5800 դոլարի սահմաններին: Աճը կազմում է ավելի քան 20 տոկոս: Այտեղից կարելի է ենթադրել, որ տարվա վերջին երկու ամիսներին վերոնշյալ երկու ճյուղերի արտադրանքի արտահանման գումարային արժեքը նկատելիորեն կավելանա՝ տարեկան ցուցանիշը հասցնելով առնվազն նախորդ տարվա մակարդակին:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55