Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով թուրքական ապրանքների ներմուծման խնդրին, նշեց, որ աշխատում են ջերմատների, ֆերմերների ներկայացուցիչ ասոցիացիայի հետ և այսօր կտեղեկացնեն, թե ինչ արդյունքների են հասել:
«Բոլոր պետական մարմիններն այսօր աշխատում են, որ այդ հարցը պարզաբանեն, և եթե դա օրենքից դուրս է, կարգավորվի օրենքի սահմաններում»,-ասաց նա և նշեց, որ օրենքի սահմաններում իրականացվող ապրանքների ներմուծումն անշուշտ չեն կարող արգելել:
Անդրադառնալով պարարտանյութերի շուկայում մրցույթներին՝ նա չցանկացավ նախորդ մրցույթների վերաբերյալ որևէ գնահատական տալ:
«Նախորդ տարիներին եղել է Կառավարության որոշում, թե ոնց պետք է անցկացվի մրցույթը, հաջորդ տարվա համար մտածում ենք, թե ոնց ենք անելու: Բայց իմ տրամադրվածությունը միտված է նրան, որպեսզի շուկան բացենք և ընդհանրապես պարարտանյութի սուբսիդավորում չանենք, այսինքն` թույլ տանք, որ ով ուզում է՝ բերի: Մենք հիմա բանակցում ենք բոլոր ցանկացողների հետ. քանի որ պարարտանյութը ֆերմերի համար չպետք է թանկանա, ըստ դրա մենք սուբսիդավորման մեխանիզմը կմշակենք այնպես, որպեսզի դա լինի ավելի թափանցիկ և հասցեական»,-ասաց նա:
Գյուղատնտեսության նախարարն իր գերատեսչության առումով բացառեց, որ առանց մրցույթների՝ բյուջեին վնաս հասցնելով որոշ մարդիկ կհարստանան:
«Բոլորը պետք է հարստանան, սակայն դա պետք է լինի օրենքի սահմաններում և թափանցիկ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Կենտրոնական բանկի կանխատեսմանը, որ գյուղատնտեսության ոլորտում տարվա վերջում անկում կգրանցվի, Իգնատի Առաքելյանն ասաց, որ բազմաթիվ գործոններ կան՝ թե բնակլիմայական, թե տնտեսական, թե ֆինանսական, որոնք իրոք բացասական են ազդել:
«Բերքը քիչ էր, գները ցածր էին, այդ ամենը ինչը ազդում է արժեքային գնահատմանը»,-ասաց նա:
10:43
10:27
10:02
09:34
09:02
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22