Քաղաքականությունից հեռանալով` Գագիկ Ծառուկյանը շարունակեց սեփական միջոցներով զարգացնել հայկական սպորտը, որի արդյունքում Հայաստանը փայլուն ներկայացավ Օլիմպիական խաղերին, իսկ հաղթանակ բերած մարզիկները պարգևարվեցին ավելի առատ, քան` աշխարհի ամենահարուստ և զարգացած պետություններում, շարունակեց բարեգործական իր հսկայածավալ աշխատանքը` Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, սեփական միջոցներից միլիոնավոր դոլարներ ներդնելով հայության երեք հատվածներում` կարևորագույն խնդիրները լուծելու համար, ինչպես նաև` շարունակեց սեփական գումարները ներդնել Հայաստանի տնտեսության մեջ` ստեղծելով նոր աշխատատեղեր և հարկ վճարող ընկերություններ:
Գագիկ Ծառուկյանը շարունակեց նաև բիզնեսի կանոններին դեմ գնալով մթերել գյուղացիների աճեցրած և գյուղացու գլխին պատուհաս դարձած խաղողի բերքը` դրանով իսկ ցույց տալով, որ այն ամենն ինչ անում էր տարիներ շարունակ, չէր անում զուտ քաղաքական նպատակներով` ընտրություններին ձայներ կորզելու նպատակով:
Փաստացի, այն, ինչ Գագիկ Ծառուկյանն անում էր քաղաքականության մեջ եղած տարիներին, անում է նաև քաղաքականությունից դուրս լինելով` երկու դեպքում էլ սեփական գրպանի հաշվին:
Ուզում եմ ասել, որ ,իսկապես, Գագիկ Ծառուկյանին քաղաքականություն մտնելը անձնական որևէ դիվիդենտ չի տալիս, միայն ավելացնում է նրա հոգսերն ու անընդհատ քաղաքական մուտիլովկաների մեջ մնալու վտանգը, իսկ ծախսերը չեն փոխվի, քանզի նա այսպես թե այնպես իր գումարների մի հատվածն ուղղում է հայկական գործոնի ուժեղացմանը:
Եթե անկեղծ լինենք` այս պահին նախագահի և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները այնքան ջերմ և ընկերական են, որ եթե նրան որևէ խնդիր պետք լինի լուծելու` նա դա կարող է անել նաև առանց քաղաքանություն վերադառնալու: Իսկ եթե ավելի անկեղծ լինենք` պարոն Ծառուկյանի վերադառնալը քաղաքականություն ձեռնտու չէ ընդամենը մեկ մարդու, և դա հենց ինքն է` Գագիկ Ծառուկյանը, քանզի նա իսկապես, որևէ ակնկալիք չունի պետությունից և քաղաքականությունից ստանալու, իսկ այն ինչ կարող է տալ` տալիս է:
Եվ վերջում, կարծում եմ` մեծ բարերարի իմիջն ավելի թանկ է, քան` պետական պաշտոններն ու տիտղոսները, քանզի դրանք կարելի է ետ վերցնել, իսկ ժողովրդի կողմից կնքված բարերարի տիտղոսը` երբեք:
Այնպես որ, երբ Գագիկ Ծառուկյանն ասում է, որ իրեն պետք է խնդրեն, որ ինքը մտնի քաղաքականություն` բավականին ազնիվ է...
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55