Երբեք չեմ եղել ոչ նախորդ, ոչ էլ նորանաշանակ վարչապետի ձևավորած կառավարությունների ջատագովը: Բայց արդարության համար հարկ եմ համարում նշել, որ Կարեն Կարապետյանի ձևավորած կառավարությունը աշխատանքի առաջին իսկ օրվանից տարբերվում էր նախորդներից: Կառավարությունում ու վարչապետի աշխատակազմում հավաքվել են մարդիկ, որոնք հայտնվել են այնտեղ ոչ թե նրա համար, որ ինչ-որ մեկի քավորը, սանիկը, փեսան կամ աներորդին են, այլ ըստ իրենց մասնագիտական գիտելիքների և փորձի, իսկ նրանցից յուրաքանչյուրն իր ոլորտում աչքի ընկնող մասնագետ է:
Այս հանգամանքը գովելի է մեր օրերում և, երևի թե, հենց սա է այն առաջնային հանգամանքներից մեկը, որ հասարակությանը ևս ստիպում է դրական վերաբերել Կարապետյանի կառավարությանը, հույսեր կապել նրա հետ, հավատալ, որ վերջիններիս կհաջողվի երկիրը դուրս բերել ճահճից:
Սակայն հետաքրքրական է այն հանգամանքը, որ Կարեն Կարապետյանին ու նրա ղեկավարած կառավարությանը խանդով են վերաբերում հենց հարազատ կուսակցության անդամները, և երևի թե դա է պատճառը, որ իշխանական թևը սպասարկող «ծակ անալիծիկները» առիթը բաց չեն թողնում կարապետյանական թիմի անդամներին «խայթելու»:
Նմանօրինակ մի իրավիճակ էլ ստեղծվեց վարչապետի օգնական Արամ Վարդևանյանի՝ ԱՆ ԴԱՀԿ ծառայության գործունեությանը անդրադառնալուց հետո: Բանը նրանում է, որ հայտնի անհայտները՝ իրենց դատարկ ու կարճ խելքով, կտրել էին տեսանյութը և թյուր կարծիք ստեղծելով՝ փորձել վարկաբեկել իրենց իսկ թիմակցին: Այսինքն՝ ստացվում է, որ ժողովուրդը հավատում է վարչեպետին ու իր թիմին, իսկ դրանից ընդդիմության փոխարեն յուրայիննե՞րն են նեղսրտում:
Հետաքրքիր է՝ ինչպե՞ս են վերոնշյալ ստահակները հետագայում աշխատելու իրենց գործընկերոջ հետ, ինչպե՞ս են նայելու նրա աչքերի մեջ, և արդյո՞ք տղամարդկություն ու քաջություն կունենան տեսանյութի ամբողջական տարբերակը տարածվելուց հետո գոնե հրապարակային ներողություն խնդրել և իրենց գործընկերոջից, և նաև՝ մեր հասարակությունից, որի լայն շերտերին օրեր առաջ մոլորության մեջ էին գցել:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55