Այսօր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչմանը և Ռուսաստանի անդրադարձին,տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքից:
«Ըստ ՌԴ ԱԳՆ գնահատականի, ինչպե՞ս Երևանի կողմից ԼՂՀ անկախության հնարավոր միակողմ ճանաչումը կարող է ազդել հակամարտության կարգավորման վրա: Ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի արձագանքը»:
«Ես հատուկ կանգ առա այս հարցի վրա և ներկայացրեցի մեր դիրքորոշումը»,-հայտարարել է Զախարովան` ավելացնելով. «հավելյալ կարող եմ ասել, որ շատ կարևոր է հստակ ընկալել այն, ինչ ասվում է մայրաքաղաքներում և չաղավաղել այն:Մենք տեսել ենք, թե ինչպես են մի շարք նախաձեռնություններ և քայլեր այս կամ այն կողմը կամ ԶԼՄ-ը ներկայացնում որպես «պատրաստի որոշում», «ագրեսիվ գործողություններ» և այլն: Միանգամից ԶԼՄ-ներում հայտնվում են լուրջ թեորիաներ և վարկածներ, թե խաղաղ կարգավորմանը, քաղաքական գործընթացին վերջ է եկել: Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը, վերջին օրերի էսկալացիան, խնդրում ենք պատասխանատվությամբ վերաբերվել բոլոր ասվածների մեկնաբանություններին:
Մենք մեր գնահատականը հնչեցրել ենք: Մենք չենք խոսելու նրա մասին, «ինչ կարող է լինի, եթե լինի»: Բազում թեորիաներ և սցենարներ գոյություն ունեն, սակայն մենք դրանց հետ չենք աշխատելու: Դրանով զբաղվում են քաղաքագետները, վերլուծաբանները: Մենք աշխատանք ենք տանում հակամարտության յուրաքանչյուր կողմի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Կարող եմ հավաստիացնել ձեզ, որ միջազգային ասպարեզում ակտիվ «ուղեղային հարձակում» է տեղի ունենում: Որևէ լճացում չկա:
Կրկնում եմ, մենք չենք զբաղվում ԶԼՄ-ներում հրապարակված հնարավոր թեորիաների տեսականությամբ և վերլուծությամբ: Մենք տեսնում ենք, որ շատ հաճախ նրանք սադրիչ բնույթ են կրում: Դա շատ վտանգավոր է: Մենք զբաղվում ենք յուրաքանչյուր կողմի հետ շփումներով, լսում ենք նրանց, միջնորդական գործնեություն ենք իրականացնում, հստակ բարձրաձայնում իրավիճակի վերաբերյալ մեր գնահատականները»:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55