Եվրամիության տրանսպորտի, հեռահաղորդակցության և էներգետիկայի խորհուրդը դեկտեմբերի 1-ին հավանություն է տվել Հայաստանի հետ օդային տրանսպորտի համապարփակ համաձայնագրի վերաբերյալ բանակցություններ սկսելուն: Այդ մասին հաղորդվում է Եվրամիության խորհրդի կայքում հրապարակված հաղորդագրությունում:
ԵՄ-ի մակարդակով համապարփակ ավիացիոն համաձայնագրերը նպատակ ունեն ընդլայնել Եվրոպայի միջազգային կապերը, ապահովել բարձրակարգ ծառայություն, ինչպես նաև՝ ավելի շատ ընտրություն ուղևորների համար և խթանել ԵՄ-ի ավիացիոն արդյունաբերության միջազգային մրցունակությունը:
Հայաստանի հետ համաձայնագիրը կլինի Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի ձևով, քանի որ Հայաստանն այն երկրներից մեկն է, որոնց հետ ԵՄ-ն ավելի սերտ կապեր է ստեղծում իր հարևանության քաղաքականության շրջանակներում:
«Այժմ մենք դժվարությամբ կարող ենք պատկերացնել ճանապարհորդությունն առանց ավիացիայի: Ավիացիոն համաձայնագրերը հիանալի միջոց են ԵՄ-ն այլ տարածաշրջանների հետ կապելու համար: Ես ողջունում եմ Խորհրդի կողմից այսօր Հայաստանի հետ բանակցություններ սկսելուն կանաչ լույս տալու քայլը: Բանակցությունների ավարտից հետո, համաձայնագիրը կնպաստի ճանապարհորդների ակտիվ փոխանակմանը, ավելի ցածր գներին և մեր ընկերությունների համար կապահովի նոր բիզնես հնարավորություններ: Դա կլինի ԵՄ-ի և Հայաստանի միջև համագործակցության հիանալի օրինակ՝ Արևելյան համագործակցության համատեքստում»,- ասել է Խորհրդի նախագահ, Սլովակիայի տրանսպորտի, կառուցապատման և տարածաշրջանային զարգացման հարցերով նախարար Արփադ Էրշեկը:
16:33
16:25
16:09
15:44
15:15
14:59
14:48
13:49
13:33
13:12
12:06
11:48
11:23
11:05
09:34
09:03
15:25
15:15
15:02
14:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44