ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում այսօր կայացած միջոցառմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետոն, ոլորտի պատասխանատուները և մասնագետներ:
Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը: Խոսելով ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում ձեռքբերումների մասին` հատկապես կարևորվել է Հայաստանին մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը փաստող հավաստագրի հանձնումը, համաճարակի վերադարձը խտացման փուլից նախնականին, ՄԻԱՎ վարակի համաճարակաբանական հսկողության բարելավումը, 2001թ. սկսած հանրապետությունում դոնորական արյան միջոցով ՄԻԱՎ-ի փոխանցման դեպքերի բացակայությունը:
Դեսպան Իվան Վոլինկինն իր խոսքում նշել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին Ռուսաստանի Դաշնության աջակցության ծրագրի մասին, մասնավորապես` Հայաստանին նվիրաբերվել է երկրորդ շարժական բուժախտորոշիչ կլինիկան, որի շնորհիվ է՛լ ավելի է բարձրացել մարզերում գյուղական և քաղաքային համայնքներում միգրանտներին և նրանց զուգընկերներին տրամադրվող ծառայությունների ծավալը:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետոն շնորհավորել է Հայաստանին մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած եվրոպական տարածաշրջանում առաջին և աշխարհում երկրորդ երկիրը դառնալու կապակցությամբ:
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը ներկայացրել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակն աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում, խոսել աշխարհում, տարածաշրջանում և ՀՀ-ում համաճարակի զարգացման միտումների ու դրան հակազդման հնարավորությունների մասին:
Միջոցառման շրջանակում ՌԴ կողմից Հայաստանին նվիրաբերված շարժական բուժախտորոշիչ կլինիկայում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալը, Հայաստանում ՌԴ դեսպանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը, դոնոր, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, լրագրողները անցան ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվություն և հետազոտություն՝ դրանով շեշտելով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության կարևորությունը:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55