ԱՄՆ մի քանի նահանգներում մզկիթները սպառնալիքներով նամակներ են ստացել, գրում է The Independent–ը։
Նամակները հասցեագրված էին «սատանայի զավակներին»։ Ծրարների ներսում ձեռագիր ուղերձի ֆոտոպատճեններ են, որում մուսուլմաններին անվանում էին «ստոր ու կեղտոտ մարդիկ»։ Հեղինակը, որը ստորագրել է որպես «Ռեզա խան», սպառնում է, որ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը «մուսուլմանների հետ կանի այն, ինչ Հիտլերը հրեաների հետ»։
Նման ուղերձներ են ստացել Քալիֆորնիայի, Օհայոյի, Միչիգանի, Ռոդ Այլենդի, Ինդիանայի, Կոլորադոյի ու Ջորջիայի մզկիթները։ Հաջողվել է պարզել, որ բոլոր նամակները ուղարկված են եղել Լոս Անջելեսից։ Իմամները դիմել են ՀԴՎ՝ խնդրելով հետաքննություն սկսել, բայց մերժում են ստացել այն պատճառաբանությամբ, որ տեքստում կոնկրետ սպառնալիք չկա։
Դոնալդ Թրամփն իր նախընտրական քարոզչության ընթացքում բազմիցս հակամուսուլմանական արտահայտություններ է արել, չնայած հետո իր կողմնակիցներին կոչ է արել դադարեցնել վիրավորանքները ազգային ու կրոնական փոքրամասնությունների հասցեին։
Փետրվարի 27-ին Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինը Twitter –ում մի տեսագրություն էր հրապարակել ու գրել «Մուսուլմանների վախը ռացիոնալ է․ խնդրում եմ, այս տեսագրությունը տարածեք այլ մարդկանց շրջանում, քանի որ ճշմարտությունը կասկածներից չի վախենում»։ Տեսաահոլովակում նշված է, որ «իսլամաֆոբիա» տերմինը սխալ է, քանի որ «ֆոբիան» նշանակում է անհիմն վախ, իսկ մուսուլմանների հանդեպ վախը միանգամայն հիմնավորված է, քանի որ այդ կրոնի ներկայացուցիչները ուզում են ստրկացնել կամ ոչնչացնել Երկրի բնակչության 80 տոկոսը։
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55