«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն»-ի նախագահ Ստեփան Գրիգորյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադառնալով Ադրբեջանի ռազմական նախահարձակ գործողություններին՝ ասաց, որ Ադրբեջանի նպատակն էր իրականացնել բլիցկրիգ, որը չստացվեց:
«Ադրբեջանը ցանկանում էր նաև ակտիվացնել քննարկումները Ղարաբաղի հետ կապված, դարձնել այն օրակարգային: Իրոք շատ են խոսում այսօր այդ խնդրի մասին, և այստեղ էլ շանս ունենք իրենց մատնել պարտության, եթե ադեկվատ պատասխան տանք»,-ասաց նա և նշեց, որ Ադրբեջանը ցանկանում էր նաև թուլացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատը, ինչը ևս չստացվեց:
Ստեփան Գրիգորյանն ասաց, որ անհրաժեշտ է Ադրբեջանի կողմից հայկական կողմին վերադարձված դիերի փորձաքննությունը անցկացվի համանախագահ երկրների համապատասխան մարմինների փորձագետների և անկախ դատաբժշկական ոլորտի փորձագետների հետ միասին, որպեսզի հետագայում Ադրբեջանը հարցականի տակ չդնի այդ հարցը:
Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա քաղաքագետն ասաց, որ կարծում է, թե առանց երաշխիքների Հայաստանը չպետք է նստի բանակցությունների, իսկ երաշխիքները պետք է լինեն երկուսը՝ դիպուկահարներին դուրս բերել և շփման գծում տեղադրել հրադադարի խախտումն արձանագրող սարքեր:
«Համաձայն չեմ, որ Մինսկի խումբը կտրուկ դեմ է, որ ԼՂ-ն բանակցությունների սեղանին նստի, այստեղ նյուանսների հարց է»,-ասաց նա:
Անդրադառնալով Հայաստանի կողմից ԼՂ-ի անկախության ճանաչման անհրաժեշտությանը՝ Ստեփան Գրիգորյանն ասաց, որ եթե պատերազմական գործողություները շարունակվեին, անհրաժեշտ կլիներ ճանաչել, սակայն պետք չէ հիմա ճանաչել, որ ամբողջ աշխարհ դեմ դուրս չգանք:
«Եթե պատերազմական գործողությունները նորից սկսվեն կամ երկարաժամկետ լինեն, այդ դեպքում կարելի է ճանաչել: Պետք է ճանաչես այն դեպքում, երբ ուրիշ տարբերակ չունես»,-հավելեց նա:
19:02
18:49
18:43
18:22
18:03
17:53
17:22
16:36
16:23
16:09
15:44
15:16
15:15
14:33
14:09
13:46
13:33
12:36
12:02
11:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55