«Պետեկամուտների կոմիտեում կադրային փոփոխությունների հաջորդ թիրախը մաքսակետերն են: Օրերս Վարդան Հարությունյանը Բավրայի մաքսայինի պետ է նշանակել Երեմ Մարգարյանին: Նա համակարգի հնաբնակներից է, երկար տարիներ աշխատել է բաժնի պետ՝ համակարգման վարչությունում, սրընթաց կարիերայի համար պարտական է ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Արտաշես Բեյբությանին:
Հարկայինի մեր աղբյուրը մի ուշագրավ պատմություն հիշեց՝ կապված նորանշանակ պետի հետ: «2010-2011 թվականներն էին, Երեմ Մարգարյանը երկօրյա սեմինար էր կազմակերպել Ալրաղացի Լյովիկի «Ախթամար» հյուրանոցային համալիրում: Սակայն հրահանգվել էր սեփական մեքենաներով չգալ, բոլորը երկու օր պատանդ էին մնալու այդ տարածքում: Հյուրանոց ժամանելուց հետո անակնկալի եկանք՝ տեսնելով, որ սեմինարի մասնակից մոտ 40 բաժնի պետերը պետք է գիշերեն երկու հոգով՝ մեկ մահճակալի վրա:
Սա դուր չէր եկել աշխատակիցներին, իսկ սեմինարի կազմակերպիչը գիշերը բուռն «ջակուզի փարթի» էր կազմակերպել, վերջում էլ մոռացել ջուրը փակել: Արդյունքում ջուրը հոսել էր՝ վնասել հյուրանոցային համալիրի շենքը: Ջակուզիում զվարճացածների հետ հաշվեհարդար տեսնելու համար դեպքի վայր էին ժամանել Ալրաղացի Լյովիկի մարտիկները, բայց ՊԵԿ ղեկավարությունը թույլ չէր տվել նրան կպնել: Դեպքից որոշ ժամանակ հետո էլ առհասարակ հյուրանոցը փակվեց»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ Հրապարակ թերթի այսօրվա համարում։
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55