Հայաստանի բնակչության 50%-ից ավելին կանայք են, մինչդեռ, օրինակ, խորհրդարանում կանանց ներգրավվածությունը 10% է, երբ պետք է լինի առնվազն 20%. այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում նման տեսակետ հայտնեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը՝ կանանց բռնությունների դեմ հայտարարված պայքարի 16-օրյակի շրջանակներում:
Դեսպանը նշեց, թե հետաքրքիր է՝ հաջորդ խորհրդարանն ինչպեսի տեսք կունենա և օրինակ բերեց Միացյալ Թագավորությանը, որտեղ պետության ղեկին կին է՝ թագուհին, վարչապետը ևս կին է ՝ Թերեզա Մեյը, բայց իրենք դեռևս կարծում են, որ կրկին բավարար աշխատանք չեն տանում այդ ուղղությամբ:
Դեսպանի խոսքով՝ Մեծ Բրիտանիայի պառլամենտում կանայք 30% են կազմում, բիզնեսում՝ 25% -ն են կանայք: «Բայց այդքանով հանդերձ չենք համարում, որ բավարար է, և այդ ուղղությամբ ռազմավարություն է իրականացվում, որ ավելի հավասար հնարավորություն ապահովվի»,-ասաց նա:
Դեսպանը շեշտեց, թե կանանց մասնակցությունն ավելի լայն ձևով է նպաստում ժողովրդավարության հաստատմանը, քանի որ քաղաքականության մեջ ավելի լավ որոշումներ են կայացվու՝ՙ հաշվի առնելով կանանց կարծիքը:
Ըստ տիկին դեսպանի՝ Կանանց իրավունքների պաշտպանությունը Միացյալ Թագավորության առաջնահերթություններից մեկն է և վերջերս Բրիտանիայի կառավարությունը միջազգային արշավ է սկսել կանանց և աղջիկների դերի բարձրացման ուղղությամբ և կոնֆլիկտային գոտիներում բռնությունների դեմ: Ծրագրում առաջնահերթություն է համարվել ապահովել աշխատանք և հնարավորություն բոլոր կանանց՝ նպատակ դնելով աշխատել բիզնեսների հետ, հնարավորություն ստեղծել խոցելի կանանց համար աշխատանք ապահովել:
«Բրիտանական դեսպանատունը Երևանում նույնպես աջակցում է և նման ծրագրով աշխատանքներ ունի նաև այստեղ: Մեր աշխատանքը հիմնում ենք տնտեսական համագործակցության զարգացման վրա, ըստ որի՝ գենդերային հավասարությունն ավելի հզոր տնտեսության կայացման ու զարգացման հիմք է»,- ասաց նա:
«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի» ՀԿ նախագահ Լիլիթ Ասատրյանը նշեց, որ օրերս մասնակցել են Լոնդոնում «Ապագայի կանայք» համաժողովին: Այստեղ կատարված հետազոտությունների արդյունքում յոթ ինդիկատորներ են վեր հանվել, մասնավորապես, այն մասին, թե կոնկրետ երկրները որքանով են կանանց մասնակցությունը խրախուսում: Ըստ նրա՝ չի գտնվել երկիր, որտեղ այդ ցուցիչներից մեկը գոնե չլիներ:
«Ցավոք ՀՀ-ն էլ սրանցից մեկն է, որ սահմանափակում ունի ընդունված յոթ ինդիկատորների մասով: Թե ինչու կանայք համապատասխան մասնակցություն չունեն հատկապես տնտեսական ոլորտում... առաջինը վստահության պակասն է ուրիշների և ինքդ քո հանդեպ, նաև աջակցությունը ընտանիքի կողմից. այն, ինչ մենք համարում ենք հասարակական կարծիք, այդ մասով մեր երկրում բաց կա»,- ասաց նա:
Ըստ ՀԿ նախագահի՝ կանանց դերի բարձրացման համար կրթությունը շատ կարևոր է:
17:44
17:21
17:03
16:44
16:19
16:03
15:46
15:35
15:34
15:19
15:16
14:55
14:41
14:27
14:22
14:05
13:48
13:23
13:05
12:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01