ARM | RUS |

Ամենավաղ հիշողություններիցս մեկը կապված է հորս հետ․ Մխիթարյանի ֆուտբոլիստ դառնալու պատմությունը The Players Tribune- ում

02.12.16 | 18:40

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հեղինակավոր The Players Tribune պարբերականում հրապարակել է ինքնակենսագրական մի հոդված` ներկայացնելով ֆուտբոլիստ դառնալու իր պատմությունը:

Մխիթարյանը պատմում է, որ իր ամենավաղ հիշողություններից մեկը կապված է հոր` Համլետ Մխիթարյանի հետ, ում մշտապես խնդրում էր տանել իրեն ֆուտբոլի մարզումներին: «1898 թվականին, երբ ես երեխա էի, մենք տեղափոխվեցինք Ֆրանսիա: Հայրս «Վալենս» ակումբում հինգ տարի խաղաց Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնում: Ես միշտ լալիս էի, երբ նա գնում էր մարզումների: Ամեն առավոտ ես ասում էի. «Հայրի՛կ, տար ինձ քեզ հետ: Խնդրում եմ, տար ինձ քեզ հետ»: Այդ տարիքում ես իրականում հետաքրքրված չէի ֆուտբոլով, պարզապես ցանկանում էի լինել հորս հետ»,- պատմում է Մխիթարյանը: Նա նշում է, որ հոր հետ ժամանակը եղել է շատ իմաստալից, սակայն միևնույն ժամանակ շատ կարճ: «Երբ ես վեց տարեկան էի, ծնողներս ասացին, որ տեղափոխվում ենք տուն` Հայաստան: Ես իրականում չէի հասկանում` ինչ է պատահում: Հայրս դադարել էր ֆուտբոլ խաղալ և ամբողջ ժամանակ տանն էր: Ես չգիտեի, սակայն հայրս ուղեղի ուռուցք ուներ:

Ամեն բան շատ արագ պատահեց: Մեկ տարվա մեջ նա մահացավ: Քանի որ ես շատ փոքր էի, չկարողացա ամբողջությամբ ըմբռնել մահվան իմաստը: Հիշում եմ` մայրս և քույրս միշտ լալիս էին, և ես հարցնու մ էի. «Ո՞ւր է իմ հայրը»: Ոչ ոք չէր կարողանում բացատրել, թե ինչ է կատարվում: Օրեցօր նրանք ինձ սկսեցին բացատրել, թե ինչ է պատահել: Հիշում եմ, երբ մայրս ասաց. «Հենրիխ, նա երբեք չի լինելու մեզ հետ»: Եվ ես մտածեցի` երբե՞ք: «Երբեք»-ն այնքան երկար է թվում, երբ դու ընդամենը յոթ տարեկան ես»,- նշում է Հայաստանի հավաքականի ավագը` պատմելով, թե ինչպես է շատ հաճախ սկսել դիտել հոր մասնակցությամբ ֆուտբոլային հանդիպումները:

Հոր մահից հետո նա սկսել է ֆուտբոլի մարզումները: Հենրիխը նշում է, որ ողջ ընթացքում հայրն է եղել նրա շարժիչ ուժն ու իդեալը: «Ես ինքս ինձ ասացի` ես պետք է վազեմ նրա պես, ես պետք է հարվածեմ նրա պես»,- պատմում է նա` ընդգծելով, որ արդեն 10 տարեկանում ֆուտբոլն ամեն ինչ էր իր համար: «Ես միշտ ցանկացել եմ խաղալ Զիդանի, Կակայի և Համլետի նման»,- նշում է Հենրիխը` ընդգծելով` «շատ լավ ընկերակցություն հորս համար»:

Ֆուտբոլիստը պատմում է, որ հոր բացակայությամբ մայրը իր համար եղել է ևս որպես մայր, և որպես հայր, ով մշտապես հորդորել է չհուսալքվել և շարունակել աշխատանքը:

13 տարեկանում Հենրիխը չորս ամսով մեկնում է Բրազիլիա` Սան Պաուլո: «Դա իմ կյանքի ամենահետաքրքիր ժամանակահատվածներից էր, քանի որ ես Հայաստանից ամաչկոտ երեխա էի, ով չէր խոսում պորտուգալերեն: Սակայն հոգ չէր, քանի որ ես գնում էի ֆուտբոլային դրախտ: Ես երազում էի լինել Կակայի նման»,- շարունակում է Հենրիխը` պատմելով, թե ինչպես է նախքան Բրազիլիա մեկնելը երկու ամիս գնացել պորտուգալերենի դասերի, սակայն երբ ժամանել է Սան Պաուլո, հասկացել է, որ մեկ բան է սովորելը, մեկ այլ բան այդ լեզվով խոսելը:

Բրազիլիայում Հենրիխը Հայաստանից մեկնած ևս երկու ֆուտբոլիստների հետ մնում է մի սենյակում, որտեղ բնակվում էր մի բրազիլացի խաղացող ևս: «Նա ողջունեց մեզ և ասաց. «Բարի օր, իմ անունը Հերնանես է»: Այդ ժամանակ նա անծանոթ մի երեխա էր, բայց նա հենց Հերնանեսն էր, ով այժմ խաղում է «Յուվենտուս»-ի կազմում»,- պատմում է Մխիթարյանը:

Թեպետ առաջին շաբաթների ընթացքում ամեն բան բարդ էր թվում, քանի որ դժվար էր հաղորդակցվելը բրազիլացի խաղացողների հետ, սակայն «բոլորը խոսում էին ֆուտբոլի համամարդկային լեզվով»: Նա նշում է, թե ինչպես պարապմունքներից մեկի ժամանակ մի քանի գոլ է խփում և ինքն իրեն մտածում. «Ես հայ երեխա եմ, ով գոլեր է խփում Բրազիլիայում»: Ես ինձ իսկական աստղ էի զգում»:

20 տարեկանում Մխիթարյանը տեղափոխվում է Ուկրաինա` Դոնեցկի «Մետալուրգ», ապա «Շախտյոր»: «Շատերն ինձ ասում էին, որ ինձ համար շատ բարդ կլինի, հաջողություն չեմ ունենա, քանի որ այդ ակումբում 12 բրազիլացի խաղացող կար: Ես ոչինչ չէի պատասխանում, միայն ինքս ինձ ժպտում էի և մտքում ասում` ես կիսով չափ բրազիլացի եմ: Շախտյորում փայլուն երեք տարի անցկացրեցի: 2013-ին Ուկրաինայի Պրեմիեր լիգայում ռեկորդային քանակությամբ գոլերի հեղինակ դարձա և լավ էր, որ կարողացա փակել բերանը բոլոր նրանց, ովքեր ասում էին, որ չեմ կարող հաջողության հասնել որպես հայ»,- պատմում է Մխիթարյանը:

Այնուհետև նա ստանում է Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելու առաջարկ: «Ես տեղափոխվեցի Գերմանիա, դա ոչ միայն նոր լեզու էր, այլև նոր մշակույթ և մթնոլորտ` տարբեր նրանից, ինչին սովոր էի: Շատ բարդ ժամանակաշրջան էր ինձ համար: Առաջին սեզոնը նորմալ էր, սակայն երկրորդը աղետալի էր` ոչ միայն ինձ, այլև ակումբի համար: Մենք այնքան շատ էինք պարտվում, ինձ թվում էր, թե բախտ չունեմ: Ես ոչ միայն գոլեր չէի խփում, այլև գոլային փոխանցումներ չէի անում: Դորտմունդի իմ տանը շատ դժվար գիշերներ եմ ունեցել, մեն-մենակ, ուղղակի մտածելով ու էլի մտածելով: Չէի ցանկանու մ դուրս գնալ, անգամ ճաշել: Սակայն ինչպես նշեցի` ճակատագիրը կարող է շատ հետաքրքիր լինել: Երրորդ մրցաշրջանից առաջ եկավ նոր մարզիչը` Թոմաս Տուխելը, և նա ինձ համար շատ բան փոխեց: Նա եկավ և ասաց. «Լսիր, ես ցանկանում եմ քեզնից ստանալ առավելագույնը: Ես ժպտում էի, քանի որ կարծում էի` պարզապես ցանկանում է տրամադրությունս բարձրացնել: Ես տարակուսանքով էի մոտենում նրա խոսքերին: Սակայն նա նայեց ինձ և շատ լուրջ ասաց. «Միկի, դու հիասքանչ ես լինելու»: Դա ինձ համար ամեն ինչ էր: Երկրորդ մրցաշրջանից հետո ես չէի կարծում, որ կարող եմ աստղ լինել: Սակայն նա ա րեց դա: Նոր մրցաշրջանում նա ամեն ինչ ստացավ ինձնից, և դա այն պատճառով, որ ես կրկին ուրախ էի: Երբ դու տխուր ես, դու չես կարող լինել հաջողակ: Սա մի բան է, որ սովորել եմ բրազիլական մշակույթից: Երբ դու ուրախ ես, դաշտում լավ բաներ են պատահում: Այդ մրցաշրջանում մենք խաղացինք մեծ խանդավառությամբ: Դա խելահեղ խաղ էր, սուպեր-հարձակողական ոճով, և մենք վայելում էինք դաշտում ամեն րոպեն: Անգամ երբ պարտվում էինք, հաճույք էինք ստանում»,- նշում է ֆուտբոլիստը:

Մխիթարյանը պատմում է, թե ինչպես նախորդ ամառ իր գործակալը զանգում է և հայտնում, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հետաքրքրված է իր հետ պայմանագրի ստորագրմամբ: «Ես անակնկալի եկա և ասացի. «Դա իրակա՞ն է, թե պարզապես սպեկուլյացիա»: Երբ քո երազանքները մոտ են իրականանալուն, սկզբում դա իրական չի թվում: Մի քանի օր անց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետաքրքրվածությունը հաստատվեց, երբ ես զանգ ստացա Էդ Վուդվորդից` նրանց գործադիր տնօրենից: Նա ասաց ինձ, որ ակումբն իրոք հետաքրքրված է ինձնով: Կարող եք պատկերացնել, թե որքան ոգևորված էի այդ հնարավոր ությամբ: Մինչ իմ գործակալն ու ակումբը բանակցում էին տրանսֆերի շուրջ, ես ժամանակ ունեի մտածելու իմ անելիքների մասին: Գիտեի, որ մարտահրավեր է լինելու Դորտմունդում ունեցած լավ դրությունը թողնելը և «Յունայթեդ»-ում հաջողության հասնելը, սակայն չէի ցանկանում նստել աթոռին որպես հին մարդ և ափսոսանքներ ունենալ: Ես պատրաստ էի տեղափոխվել»,- ընդգծում է Հենրիխ Մխիթարյանը` նշելով, որ միայն այն պահին, երբ ստորագրում էր ակումբի հետ իր պայմանագիրը, նոր սկսում է գիտակցել, որ մեծ քայլը դեպի Պրեմիեր լիգա կատարված է: «Երբեք չեմ մոռանա այդ պահը, այն ժամը, երբ ակումբի հետ առաջին մարզման ժամանակ կրեցի կարմիր մարզաշապիկը: Ես այնքան ուրախ և հպարտ էի, թե ինչի եմ հասել իմ կարիերայում»,- նշում է նա:

Մրցաշրջանի սկզբում Մխիթարյանը վնասվածք է ստանում: «Արդար կլինի ասել, որ Մանչեսթերում իմ կյանքի սկիզբը կատարյալ չէր: Սակայն նախկինում ևս եղել էին պահեր, երբ անհաջողություններ էի ունեցել, և ես երբեք չէի հանձնվել: Ես շարունակելու եմ աշխատել ամեն օր, որպեսզի օգնեմ թիմին հասնել հաջողության»,- նշում է խաղացողը:

Մխիթարյանը փաստում է, որ իր համար միշտ երազանք է եղել խաղալ աշխարհի խոշորագույն ակումբներում: «Երբ դու քայլում ես «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, դա պարզապես դաշտ չէ, այլ բեմահարթակ: Եթե հայրս կարողանար տեսնել ինձ այդ բեմին, կարծում եմ` շատ հպարտ կլիներ: Ես կարծես մշտապես հետապնդում եմ նրան: Կարծում եմ, անգամ երբ նա չկա, նա ինձ օգնել է հասնել այստեղ: Եթե նա դեռ ողջ լիներ, գուցե ես այս պահին կլինեի իրավաբան կամ բժիշկ: Փոխարենը, ես ֆուտբոլիստ եմ: Զվարճալի է, քանի որ ես երբեք հանդիպումներից հետո չեմ դիտում ինձ հեռուստացույցով: Ես ատում ե մ ինքս ինձ դիտելը, քանի որ միայն նկատում եմ սխալներս: Ես շատ տարբեր եմ հորիցս իմ խաղաոճով: Նա արագ հարձակվող էր, ով հզոր հարված ուներ: Ես ավելի շատ տեխնիկա ունեմ: Սակայն շատերը տանը` Հայաստանում, ասում են ինձ, որ ես վազելիս ամբողջովին հորս եմ նման: Նրանք ասում են. «Հենրիխ, դու նրա նման ես, վազում ես նրա նման: Դու այնքան շատ ես նման Համլետին»: Ես չգիտեմ դա, քանի որ տանել չեմ կարողանում նայել ինքս ինձ, սակայն դա կարևոր է: Ես առաջին անգամ երազել եմ ազատ վազել դաշտում` նրա մահից հետո դիտելով նրա տեսագրությունները»,- եզրափակել է Մխիթարյանը:

unnamed-6

unnamed-5

unnamed-4

unnamed-3


«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն է Ռոբերտ Քոչարյանը

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն է Ռոբերտ...

20:52

Աբու Դաբիում հրթիռի հարվածից Պաղեստինի քաղաքացի է մահացել

Աբու Դաբիում հրթիռի հարվածից Պաղեստինի քաղաքացի է...

18:04

Էդ ավտոբուսում կոկորդիլոսագետ կա, թող ստուգի՝ իմ պայուսակը կոկորդիլոսի կաշվի՞ց է. Ռուզաննա Խաչատրյան

Էդ ավտոբուսում կոկորդիլոսագետ կա, թող ստուգի՝ իմ պայուսակը կոկորդիլոսի կաշվի՞ց է. Ռուզաննա...

17:53

Ինչու է հոսանքազրկվել Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը․ պարզաբանում է ՀԷՑ-ը

Ինչու է հոսանքազրկվել Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը․ պարզաբանում է...

17:25

Աբրահամ Սրբազանը ազատվել է Վայոց ձորի թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել հանգստյան

Աբրահամ Սրբազանը ազատվել է Վայոց ձորի թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել...

17:07

Դավիթ Խուդաթյանը կարևորել է Հայաստան-Բուլղարիա ուղիղ օդային հաղորդակցության անհրաժեշտությունը

Դավիթ Խուդաթյանը կարևորել է Հայաստան-Բուլղարիա ուղիղ օդային հաղորդակցության...

16:47

Աննա Աստվածատուրյան հիմնադրամը մեկնարկում է «ՍԵՐ ՍՅՈՒՆԻՔ» մարդասիրական նախաձեռնությունը

Աննա Աստվածատուրյան հիմնադրամը մեկնարկում է «ՍԵՐ ՍՅՈՒՆԻՔ» մարդասիրական...

16:34

Չնայած Թրամփի հայտարարությանը՝ Թեհրանը պնդում է, որ նույնիսկ համաձայն չէ հրադադարի, եթե դրանից հետո չեն բավարարվելու իրանական երեք նախապայմանները. իրանագետ

Չնայած Թրամփի հայտարարությանը՝ Թեհրանը պնդում է, որ նույնիսկ համաձայն չէ հրադադարի, եթե դրանից...

16:18

Վահե Հակոբյանը դատի է տվել ՔՊ-ական Արմեն Խաչատրյանին

Վահե Հակոբյանը դատի է տվել ՔՊ-ական Արմեն Խաչատրյանին

15:23

«Մտավախություն ունենք, որ նույնիսկ կարճ հեռախոսազրույցները կարող են դադարեցվել». Ռուբեն Վարդանյանին թույլ չեն տվել դիմել ադրբեջանի օմբուդսմենին (Ձայնագրություն)

«Մտավախություն ունենք, որ նույնիսկ կարճ հեռախոսազրույցները կարող են դադարեցվել». Ռուբեն...

14:52

ԱՊՀ-ի և Պարսից ծոցի երկրների միջև տնտեսական հարաբերությունները

ԱՊՀ-ի և Պարսից ծոցի երկրների միջև տնտեսական...

14:28

Ծառուկյանը հանդիպել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդների և անվանի մարզիկների հետ, քննարկել՝ երկի առողջ ու անվտանգ ապագան (Տեսանյութ)

Ծառուկյանը հանդիպել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդների և անվանի մարզիկների հետ,...

14:12

Նախաքննության մարմնի արտադրողականությունը բարձրացվել է նաև փորձաքննությունների արագ կատարման շնորհիվ. ՔԿ նախագահ

Նախաքննության մարմնի արտադրողականությունը բարձրացվել է նաև փորձաքննությունների արագ կատարման...

13:49

Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, կքննարկվի ՔՊ վարչության նիստում. Գալյան

Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, կքննարկվի ՔՊ վարչության նիստում....

13:34

Գորիսի փոխքաղաքապետը պաշտոնից ազատման դիմում է գրել

Գորիսի փոխքաղաքապետը պաշտոնից ազատման դիմում է գրել

13:09

«Առաջարկ Հայաստանին» նախագիծը ազգային-պետական փլուզումներից հետո վերականգնման, հետևությունների ու լուծումների հայեցակարգ է. Վահե Հովհաննիսյան

«Առաջարկ Հայաստանին» նախագիծը ազգային-պետական փլուզումներից հետո վերականգնման, հետևությունների ու...

12:27

Ավտոճանապարհներին քարաթափումներ են եղել

Ավտոճանապարհներին քարաթափումներ են եղել

12:04

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

10:04

Մեզ սպասվում է 3 հրաշալի գարնանային օր, բայց ընդամենը՝ 3․ Սուրենյան (Տեսանյութ)

Մեզ սպասվում է 3 հրաշալի գարնանային օր, բայց ընդամենը՝ 3․ Սուրենյան...

09:24

Աշոցքի, Արթիկի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Աշոցքի, Արթիկի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է...

09:09

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44