Իսրայելի ոստիկանությունն ավելի քան 10 ժամ հարցաքննել է երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կնոջը՝ այսպես կոչված «կառավարության ղեկավարի նստավայրի» գործով։ Այս մասին հաղորդում է Haaretz թերթը։
Թերթը նշում է, որ «նստավայրի մասին» գործը բաղկացած է երեք կետերից։ Առաջին կետով Սառա Նեթանյահուն մեղադրվում է այն բանում, որ ընտանեկան միջոցառումների համար սննդամթերք է պատվիրել Երուսաղեմում վարչապետի նստավայրի հաշվին։ Երկրորդ կետը վերաբերվում է նույն աղբյուրի ֆինանսներով Սառա Նեթանյահուի հոր համար բուժքույր վարձելուն։ Բացի այդ նշվում է, որ նա էլեկտրագործին խնդրել է ընտանիքին պատկանող առանձնատներից մեկում աշխատել հանգստյան օրերին, երբ ժամավճարն ավելի թանկ է։
Ոստիկանությունից նշել են, որ Իսրայելի վարչապետի կինը Երուսաղեմի նստավայրից կահույքը տեղափոխել է ընտանիքին պատկանող առանձնատուն։ Իրավապահների խոսքով՝ իրենք բավականաչափ ապացույցներ ունեն Սառա Նեթանյահուի դեմ մեղադրանք առաջադրելու համար։
Իսրայելի վարչապետի կինն ի պատասխան նշել է, որ «ոչինչ չի լինի, քանի որ ոչինչ չի եղել»։
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55