Նախ և առաջ ժամանակը շատ կարճ է, որ այս պահին տնտեսության և ներդրումների վրա պատերազմի ունեցած փաստացի ազդեցության մասին խոսենք, սակայն, բնականաբար, ցանկացած պատերազմական գործողություն, կոնֆլիկտ իր արտահայտման տարբեր դրսևորումներով, միշտ էլ չի կարող դրական ազդեցություն ունենալ տնտեսության ներկայի և ապագայի վրա: Այս մասին Slaq.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը:
Տնտեսագետը նշեց, որ այդ ազդեցության չափն ու դրսևորման ձևերը պայմանավորված են նաև կառավարության կիրառած անհետաձգելի միջոցառումներով:
«Քանի որ վերջին օրերին ակտիվորեն քննարկվում էր սպառազինության ֆինանսավորման հարցը, թե որտեղից կարելի է այդպիսի մեծ ծավալների ֆինանսկանան միջոցներ գտնել, այս առումով ես մի շատ կարևոր առաջարկություն ունեմ: Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքը ցույց տվեց, որ մենք իսկապես ունենք Ազգային համախմբման մեծ կարողություն արտաքին թշնամու դեմ պայքարում, ինչը շատ լավ է, շատ ճիշտ է, բայց մենք պետք է օգտագործենք այս մեծ համախմբման պահը և պայմանավորվենք, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում ստվերային տնտեսություն չի լինելու և դրա արդյունքում գոյացած գումարներն էլ հստակ ուղղվելու են բանակին և Արցախին»,-ասաց Մելքումյանը:
Տնտեսագետ-պատգամավորը որպես օրինակ նշեց դրոշմապիտակների մասին օրենքի կիրառման պատմությունն ու ունեցած ազդեցությունը, որի արդյունքում շրջանառությունն աճեց 2-3 անգամ:
«Այս առումով, եթե դիտարկենք վերջին 5-6 տարիները, երբ շրջանառություններն ավելի մեծ են եղել և կամայականորեն վերցնենք ոչ թե 30-40, այլ ընդամենը 10 տոկոս ստվերային շրջանառություն, այսինքն ՀՆԱ-ի 10 տոկոսը 1 միլիարդ է կազմում, իսկ յուրաքանչյուր 1 միլիարդ միավոր շրջանառության 28-ից 30 տոկոսը կազմում են հարկերը, ապա կրճատված ստվերը տարեկան 1 միլիարդի կտրվածքով կազմում 300 միլիոն, իսկ 5 տարվա կտրվածքով համապատասխանաբար 1.5 միլիարդ դոլար»,-ասաց նա:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուրում
19:02
18:49
18:43
18:22
18:03
17:53
17:22
16:36
16:23
16:09
15:44
15:16
15:15
14:33
14:09
13:46
13:33
12:36
12:02
11:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55