Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի քաղաքացիներին կոչ է արել դոլարը վերածել թուրքական լիրայի և ոսկու։ Նրա կարծիքով՝ դա կամրապնդի ազգային արժույթը։ Ինչպես հաղորդում է korrespondent.net-ը, այս մասին Էրդողանը հայտարարել է Ստամբուլում ելույթի ժամանակ։
«Թող արժույթը հանեն բարձերի տակից և վերածեն ոսկու, լիրայի։ Թուրքական լիրայի և ոսկու գինը կբարձրանան։ Մի՛ անհանգստացեք, մենք շուտով կխախտենք այս խաղը։ Նման բան փորձում էին անել նաև 2011-2008թթ․։ Ես այն ժամանակ էլ հայտարարեցի, որ այդ ամենը կանցնի։ Հիմա էլ նույն բանն եմ ասում»,-հայտարարել է Էրդողանը։
Նա նաև կոչ է արել նվազեցնել բանկային տոկոսադրույքները՝ ներդրումներ գրավելու համար։
Նշենք, որ վերջին ամիսներին լիրայի արժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ նվազել է 11 տոկոսով՝ հասնելով պատմական նվազագույն ցուցանիշի։

